«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ: «Կարենին ուղարկել է Պիպոյի մոտ՝ հարաբերությունները պարզելու եւ լարված մթնոլորտը թուլացնելու, բայց Պիպոն մինչեւ վերջ չի էլ լսել, ասել է՝ քեզ ասելու բան չունեմ, գնա՝ թող հերդ գա»,- հայտնեց մեր աղբյուրը:
Նույն օրը, լուսաբացին, Էջմիածնի քաղաքապետի Տերյան հասցեի առանձնատան հարեւաններն էլ տեսել են, թե ինչպես են քաղաքապետի տնից արկղեր դուրս բերում եւ տեղադրում մեքենաների մեջ: «Նոր լուսանում էր, կցկտուր խոսակցություններ ընկան ականջիս, հասկացա, որ մեքենաները գնում են Հադրութ՝ Մանվելի տուն: Թե ինչ էին տեղափոխում, չգիտեմ»,- ասաց ականատեսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը