Ես մեծ կառույց եմ ղեկավարել, կարող է խնդիր լինել. Սեյրան Օհանյանը՝ ՊՆ-ում կոռուպցիայի բացահայտման մասին

Պաշտպանության նախարարությունում բացահայտված չարաշահումների, խարդախությունների եւ յուրացումների գործով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռեւս չի հարցաքննվել: NEWS.am-ի հետ զրույցում Օհանյանը հայտարարել է, որ ծանուցում էլ չի ստացել, իսկ ստանալու դեպքում որեւէ խնդիր չի տեսնում՝ որպես նախկին ղեկավար ներկայանալու ու հարցաքննվելու հարցում: Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Սեյրան Օհանյանը հարցաքննվել է: «Ես տեղյակ չեմ՝ խնդիրն ինչ է, եւ գտնում եմ, որ այն, ինչ գրված է ՊԵԿ-ի տեղեկատվության մեջ, հնարավոր է՝ ինչ-որ խնդիրներ լինեն տվյալ նյութի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակում։ Տարբեր իրավական եւ վարչական գործառույթների շրջանակում անհրաժեշտություն է եղել, որ նաեւ ինձնից ինչ-որ բան իմանան եւ ճշտեն։ Ես տեղյակ չեմ՝ ինչին պետք է պատասխանեմ։ Երբ տեղեկանամ, հասկանամ՝ ինչն է խնդիրը, իհարկե, համապատասխան անդրադարձ կկատարեմ այդ խնդրին: Ես ծանուցագիր չեմ ստացել։ Ես մեծ կառույց եմ ղեկավարել, կարող է խնդիր լինել, որի պարզաբանումը նաեւ ես տամ»,- ասաց նախկին նախարարը: Հարցին, թե ավելի քան 8 տարի լինելով ոլորտի ղեկավարը, տեղյակ չի՞ եղել յուրացումների մասին, առավել եւս, որ գնումների ոլորտը գրեթե միշտ յուրացումների յուղոտ ոլորտն է եղել, պատասխանեց. «Եթե ես խոսեմ, բավական երկար պիտի ասեմ՝ ինչ է նշանակում զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն, ովքեր են իրականացնում, պաշտպանության նախարարությունից դուրս մարմիններ կան, որոնք վերահսկում են: Ավելի քան ութ տարի ես նախարար եմ եղել, պաշտպանության նախարարության մարմինները ժողովրդավարական վերահսկողություն են իրականացրել, որի խնդիրներից մեկը եղել է կոռուպցիոն ռիսկերի գնահատումը եւ դիտարկման արդյունքում որոշումների ընդունումը: Իմ ղեկավարման ժամանակ բազմաթիվ բացահայտումներ են եղել՝ ե՛ւ իմ կողմից են եղել, ե՛ւ վերահսկող մարմինների, որոնք նախարարությունից դուրս են, եւ որոնք ինչ-որ բան բացահայտել են, դա եղել է մեծ օգնություն պաշտպանության նախարարությանը»: Սեյրան Օհանյանը վստահեցրեց, թե ինքն էլ է ժամանակին պայքարել կոռուպցիայի դեմ: Նշենք, որ պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ պատկան մարմիններից հաղորդագրությունները չեն դադարում։ Երեկ էլ հայտարարվեց զորամասերից հայտնաբերված յուրացումների մասին: Չնայած բացահայտումների հոսքին՝ նախկին նախարարը հայտարարում է, որ ինքը գործել է օրենքի սահմաններում եւ ամենեւին էլ մտահոգվելու պատճառ չունի: «Ես այսօր մտահոգվելու պատճառ չունեմ։ Ես ինքս գտնում եմ, որ գործել եմ բոլոր այն նորմերի ու օրենքների շրջանակում, որ գոյություն ունի ՀՀ զինված ուժերում։ Եթե ինչ-որ խնդիրներ կան, երեւույթներ կան, այդ երեւույթների շրջանակում ես պատրաստ եմ ճշտել, հասկանալ եւ անդրադառնալ այդ ամեն ինչին»։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am