«Այբ» հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, հետադարձ կապ տալու իրավունքից. «Այբը» արձագանքում է ԿԳՆ-ին

«Այբ» կրթական հիմնադրամն անդրադարձել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ այսօրվա հայտարարություններին: Հիմնադրամը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Այսօր` կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ: Հայտնում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել։ Ուստի, հիմնադրամը նաև հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր դիրքորոշումը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մեկնաբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից։ «Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ իր գործունեության թափանցիկությանը, նաև համոզված լինելով մեր պաշտոնական կայքում և նախարարությանը տրամադրված ֆինանական հաշվետվությունների և փաստաթղթերի արժանահավատությանը, որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել նախարարի կողմից հնչեցված թվերը՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրության արդյունքները հիմնադրամին պաշտոնապես ներկայացված չեն։ Հ․Գ․ Եթե «իրողություն է փոխվել», և ուսումնասիրության արդյունքներին ուսումնասիրվող կառույցը տեղեկանում է սոցիալական ցանցերից, խնդրում ենք մեզ հուշել այն կայքը, որտեղ կարող ենք «լայք»-ով կամ «դիսլայք»-ով հայտնել մեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ հրապարակված տվյալների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հաստատել է, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում (որն իրականցվում է «Այբ» կրթական հիմնադրամի համաֆինանսավորմամբ – խմբ․) պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ արդյունքները պարզվել են, որը ոչ թե աուդիտ է, այլ ուղղակի ուսումնասիրություն:

«Պարզվել է, որ անցած տարի հատկացված գումարներից 666 մլն-ից շուրջ 250 մլն-ը չի ծախվել, հետագայում ձևավորվել է որպես կանխավճար»,-ասել է նա:
Ըստ Հարությունյանի՝ այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ: «Բոլոր այս տեղափոխությունների տնավարության գործընթացների արդյունքում ես որոշել և հանձնարական եմ տվել, որ ուսումնասիրվի մեր ներքին աուդիտի կողմից 2015թ-ից սկսված գործունեությունը, երբ որ այդ վճարումները սկսել են արվել, որպեսզի տեսնենք գումարների փոխատեղումները»,-նշել է նա:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am