Երկար քննարկումներից հետո դեմ են

Աժ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարգելի գործընկերներ, Այսօրվա կառավարության նիստում, չնայած երկար քննարկումներին և վարչապետի դիտարկումներին ՀՀ կառավարությունը դեմ քվեարկեց շարժական տեսախցիկները և արագաչափերը հանելուն ուղղված մեր նախաձեռնությանը։ Կառավարության դիրքորոշումը բացասական էր։ Կարծում եմ` հաշվի առնելով այդ քննարկման ընթացքում հնչած մտահոգությունները և կարծիքները` ավելի ճիշտ կլիներ, որ ՀՀ կառավարության անդամները դրական եզրակացություն տային նախագծին` հեղինակների հետ աշխատելու պայմանով և փոխադարձ ընդունելի նախագիծ ունենալու համար։ Հիշեցնում եմ այս տարվա փետրվարին, չնայած, կողմ եմ քվեարկել շարժական տեսախցիկների ներդրման նախագծին, հաշվի առնելով այն հիմնավորումները որոնք դրված էին նախագծի հիմքում, այդուհանդերձ, մեկ ամիս անց, շարժական տեսախցիկների և արագաչափերի կիրառության հետևանքով առաջացած խնդիրները տեսնելով, դեռևս նախորդ կառավարության գործունեության ժամանակ պետաիրավական հարցերի մեր հանձնաժողովի գործընկերների հետ խնդիր դրեցինք ուսումնասիրել այդ պրոբլեմները և ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որի էությունն էլ այդ տեսախցիկների և արագաչափերի կիրառության բացառումն էր ՃՈ-ի կողմից։ Հ.Գ.1 Մեր կողմից ներկայացված նախագիծը չի կարող վերաբերել և չի վերաբերում ճանապարհապարեկային ծառայության տեսուչների համազգեստներին դեռևս 2016 թվականից փակցված թվով 693 տեսախցիկների։ Դրանց նպատակը, ինչպես նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ի պատասխան իմ հարցման, ծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է (հակակոռուպցիոն նպատակ) և ոչ թե ամրագոտու կամ այլ ճանապարհային երթևեկության խախտում արձանագրելը։ Խոսքը վերաբերում էր առանց տարբերանշանի շրջող և արագություն ֆիքսող մեքենաների կողմից օգտագործվող շարժական տեսախցիկներին, ինչպես նաև տարբերանշանով շրջող ՃՈ մեքենաների կողմից առանց նախազգուշացման կիրառվող շարժական տեսախցիկների։ Հ.Գ.2 Ավելի ուշ կանդրադառնամ Կառավարության կողմից ներկայացված բացասական կարծիքի հակափաստարկներին։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am