Հայաստանում այսօր կոռուպցիա չկա. Փաշինյանը հարցազրույց է տվել Russia Today-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ հարցազրույց է տվել ռուսական Russia Today հեռուստաալիքին: – Բարև Ձեզ, բարի գալուստ Մոսկվա: Այսպիսի հաճախակի այցերը Ռուսաստան կարո՞ղ են խոսել այն մասին, որ մարդիկ, որոնք վախենում էին մեր երկրների հեռացումից, սխալվել են: – Այո, իհարկե, հիմա այդ մասին շատերն են խոսում, մեծ թվով հրապարակումներ կան ռուսական մամուլում, որոնց հեղինակներն այնքան էլ լավ չեն հասկանում ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են այդ ամենը ներկայացնել այլ լույսի ներքո։ Նրանք ցանկանում են ներկայացնել, որ Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր։ Բայց հայկական հեղափոխության գործընթացում ընդհանրապես չկա որևէ աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական նրբերանգ։ Դա զուտ ներքին հայկական գործընթաց էր։ Ինչու՞ ենք այդպես ասում։ Որովհետև այն ժողովուրդը, որն իրականացրել է այդ հեղափոխությունը, խնդիր չի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Եվ հետևաբար չի ունեցել արտաքին քաղաքական պահանջներ։ Մենք կառավարությունում ժողովրդի ներկայացուցիչն ենք, որը հաղթել է հեղափոխության ժամանակ։ Մենք պետք է գործենք այն շրջանակներում, համապատասխան այն քաղաքական բովանդակության, որն ունեցել է այդ քաղաքական գործընթացը, թավշյա հեղափոխությունը։ – ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, որ Ձեզ ցանկանում են առաջադրել Նոբելյան մրցանակի: Եվ Ռուսաստանում էլ խոսում են, որ Դուք բավականին մեծ ժողովրդականություն վայելող կերպար եք Արևմուտքում: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: – Ես տեղեկություն չունեմ Արևմուտքում իմ ժողովրդականության մասին: Ինչ վերաբերում է Նոբելյան մրցանակին, ես նույնպես այդ մասին կարդացել եմ մամուլում: – Բայց եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, եթե ինչ-որ մեկը նման նախաձեռնություն առաջ քաշի: – Թող առաջ քաշի: Հաճելի է: – Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն քաղաքականությանը. ի՞նչ է հաջողվել անել այս ընթացքում, երբ Դուք զբաղեցնում եք վարչապետի պաշտոնը: Եվ եթե խոսենք առաջընթացի մասին, ի՞նչ արագությամբ եք Դուք առաջ գնում: – Ես կարող եմ ասել, որ Հայաստանում հիմա չկա կոռուպցիա: – Այսքան կարճ ժամանակու՞մ: – Այո, այսքան կարճ ժամանակում: Ես կարող եմ դա ասել, որովհետև այսօր ընդհանրապես Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել առանձին երևույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, բայց ես կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը մեզ թույլ կտա երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am