«Վարչապետ կամ նախագահ փոխել լինում է, հանրությանը փոխելն է դժվար». Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղադրել լուսանկար. «...և այդպես շատ շատերը: Նրանք, ովքեր «ընտրությունների» ժամանակ փող էին վերցրել կամ ձրի լավաշ ու Փաշինյանի դեմքին նայելով ոռնում էին, թե վերևն աստված, ներքևը Սամվել Ալեքսանյանը, նույն այդ մարդիկ հիմա ոռնում են՝ վերևն աստված ներքևը Նիկոլը: Եվ եթե հանկարծ փորձես մտածել, վերլուծել, էլ չեմ ասում՝ քննադատել, կասկածել, այլընտրանքային ուղի տեսնել, այլ կարծիք հայտնել, կորած ես: Այ, էսպես... Պատեհապաշտ են մարդկանց մեծ մասը, նաև հոգևորականները և առաջին հերթին նրանք, քանի որ նրանք էլ գաղափարին հավատալու և հետևելու փոխարեն, հավատում և պաշտում են մարդուն՝ անձին: Հետո զարմանում ենք, թե ինչու չենք կարողանում պետություն կառուցել: Երևի, որովհետև չենք հասկանում, որ պետք է լինել ոչ թե օրինապաշտ այլ օրինապահ, օրենքը չեն պաշտում, պահպանում են: Նույնն էլ ավանդույթը, պետք է պահպանել և ոչ պաշտել: Հենց այդ պատճառով էլ ոչ մի ավանդույթ չի պահպանվում, բայց պաշտվում է: Իսկ ինչ վերաբերում է այս պիղծ եղբայրներին, ուղղակի ապշել կարելի է, թե ուր հասցրին բարոյական արժեքները և ամենասոսկալին, որ դա արեցին սուրբ խոսքով: Թեպետ, մեծ դժվարությամբ, բայց վարչապետ կամ նախագահ փոխել լինում է, հանրությանը փոխելն է դժվար, հանրությանը քաղաքացու մտածելակերպին հասցնելն է դժվար: Բնավ կարևոր չի, որ Օրուելի «Անասնաֆերման» կարդացած լինի ամեն ոք: Բայց խիստ կարևոր է, որ հոգևոր առաջնորդը գեթ տասը պատվիրանները իմանա ու հաճախ կրկնի մտքի մեջ, ինքն իրեն»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am