Միասեռ ամուսնություններին աջակցելու համար Բայդենը պետք է զրկվի
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն արժանի չէ ԱՄՆ Ինդիանա նահանգի կաթոլիկ Նոթր-Դամ համալսարանի բարձրագույն պարգևին, միասեռ ամուսնություններին և աբորտներին հրապարակայնորեն աջակցելու համար: Ֆորթ-Ուեյն-Սաութ թեմի եպիսկոպոս Քևին Ռոդսը հայտարարել է, որ նման հայացքների տեր մարդը չի կարող բարի կաթոլիկ համարվել, գրում է TASS-ը: «Եկեղեցին մշտապես և ոչ երկիմաստ կերպով հատկապես կաթոլիկություն դավանող պաշտոնական անձանց հիշեցնում է ցանկացած օրենքի հակադրվելու սրբազան պարտականության մասին, որն աջակցում է աբորտներին կամ խաթարում իսկական ընտանիք հասկացությունը: Ես համաձայն չեմ, որ եկեղեցուն և հասարակությանը աչքի ընկած ծառայության համար պարգևատրվի մարդը, որը չի հետևում այդ պարտականությանը»,- նշել է հոգևոր սպասավորը` ուղղված Նոթր-Դամ համալսարանի տնօրեն Ջոն Ջենքինսին: Եպիսկոսոպն ըմբռնում է ցուցաբերել ԱՄՆ տարբեր քաղաքական կուսակցությունների կաթոլիկներին ըստ արժանվույն պարգևատրելու ջանքերի հետ կապված, սակայն հիշեցրել հռոմեական կաթոլիկ եկեղեցու սկզբունքների մասին:
