«Արցախի հարցն ու Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրը Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել».Արսեն Խառատյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը ներկայացել է իրենց՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Խոսվեց մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք ուղղությունների մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ԵԱՏՄ շրջանակում մեր համագործակցության, ինչպես նաև էներգետիկ ոլորտում մեր անելիքների մասին: Հուսով եմ առաջիկայում լավ նորություններ կունենանք»,-  ասել է Արսեն Խառատյանը: Արսեն Խառատյանը նշել է, որ առևտրաշրջանառության գծով Ռուսաստանը Հայաստանի առաջին գործընկերն է: «Այսօր խոսվում է գոյություն ունեցող տնտեսական ձևաչափերում երկրների ներգրավվածության ու անելիքների արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների մասին: Խոսքը  նաև Եվրասիական տնտեսական ոլորտում հայաստանյան այն ընկերությունների ցանկի  ընդլայնելու մասին է, որոնք կարող են այնտեղ ներգրավվածություն ունենալ: Բնականաբար խոսքը վերաբերում է նաև ճանապարհային ենթակառուցվածքներին, որի արդյունավետության խնդիր ունենք: Ամառ է, հիմա սեզոնն է, մրգի արտահանման ժամանակն է և ճանապարհների անխափան աշխատանքը մեզ համար գերկարևոր է: Որտեղ հնարավոր է արագ լուծումներ գտնել, որ հեշտացվի մեր տնտեսավարողների կյանքը, փորձելու ենք անել հնարավորը»,-ասել է նա: «ՌԴ-ի հետ զինտեխնիկայի ձեռքբերման վարկային ծրագրերի տեխնիկական հարցերին է միայն անդրադարձ կատարվել»,-տեղեկացրել է  նա: Արսեն Խառատյանի փոխանցմամբ՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին խոսակցություն չի եղել. «Կարծում եմ՝ վարչապետն առաջիկայում զենքի վաճառքի խնդրին էլ կանդրադառնա, պարզապես մեր այս այցի ժամանակը սահմանափակ էր»: Խառատյանը հիշեցրել է , որ ՀՀ վարչապետը ֆուտբոլային խաղի դիտումից հետո հանդիպել է Ալիեւին, ձեռքսեղմում է եղել. «Այլ բովանդակային խոսակցություն չի եղել: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը եկած նախագահները եւ վարչապետները Պուտինի կողմից հրավիրվել էին Կրեմլ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ձեռքսեղմումը: Այդ հնարավորությունն օգտագործվել է, որպեսզի ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարները ծանոթանան»: Լրագրողների հարցին` արդյոք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված աշխատանքային այցի ընթացքում որևէ քննարկում եղել է, Արսեն Խառատյանը պատասխանել է. «Ֆիզիկապես ժամանակ չի եղել, որպեսզի երկրի ղեկավարները միմյանց հանդիպեն և խոսակցություն ունենան, բայց բնականաբար մենք տեղյակ ենք դրանից, ֆիքսել ենք, առաջիկայում կարծում եմ, որ խոսակցություն կլինի»: Արսեն Խառատյանը հավելել է , որ Արցախյան հակամարտության բանակցությունների ձեւաչափի առնչությամբ խոսակցություն եւս չի եղել, բայց առաջիկայում, վստահաբար, այդ հարցով հանդիպումներ կլինեն: «Օրակարգային հարցեր են կուտակվել, պետք է ակտիվ աշխատել»,-եզրափակել է  վարչապետի խորհրդականը:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am