«Ծանուցումը պարոն Օհանյանին ուղարկվել է հունիսի 12-ին, հունիսի 13-ին պարոն Օհանյանը հայտարարել է, որ ծանուցում չի ստացել, երկու տեղեկատվությունն էլ կարող են իրականություն լինել, այսինքն, որ հունիսի 12-ին ուղարկված ծանուցումը հնարավոր է, որ ամսի 13-ին պարոն Օհանյանը չի ստացել»,- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Սեյրան Օհանյանի վերաբերյալ որևէ հարցի « Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա:Կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ, կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնյաներ կան և քանի որ պարոն Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել, նա հրավիրվել է հարցաքննության, ինչը նորմալ գործընթաց է:Եվ պետք է ասեմ, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի վկայի կարգավիճակով»,-ասաց նա: