«Վովան բռնում էր, ես չթողեցի». տարբերակներ

Առավոտ օրարթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահմյանը գրում է. Ես չգիտեմ, թե ով է քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Չեմ կարող ասել անգամ՝ նա «քրեական հեղինակությո՞ւն» է, «օրենքով գո՞ղ» է, թե՞ պարզապես «լա-ա~վ տղա»: Ինձ թվում է՝ այս բոլոր կատեգորիաները Հայաստանի նոր իրողություններին չեն համապատասխանում: Եթե մարդն օրենքի հետ խնդիր ունի, ապա պետք է պատասխան տա: Եթե չունի, ապա նրա ապրելակերպը, բառապաշարը կամ ինտելեկտի մակարդակն ինձ կարող են դուր չգալ, բայց պետության տեսանկյունից նա ճիշտ այնպիսի քաղաքացի է, ինչպիսին ես եմ: Տվյալ պարագայում խնդիրը ոչ այնքան Դոն Պիպոն է, որքան գեներալ Մանվելը, որը վերջերս ուղիղ տեքստով լրագրողներին ասել է, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ուզում էր Պիպոյին «բռներ», այսինքն՝ քրեական պատասխանատվության ենթարկեր՝ հետագայում դատվելու հեռանկարով, բայց ինքը` Մանվել Գրիգորյանը, «չի թողել», այլ կերպ ասած՝ թույլ չի տվել, որ այդ քրեական հետապնդումը տեղի ունենա: Խնդիրն այստեղ անձերը չեն, այլ «հին Հայաստանի» մտածելակերպի վառ դրսեւորումը: Եթե Դոն Պիպոն կամ որեւէ մեկը հանցագործություն է կատարել, ապա իրավապահ մարմինները պետք է նրան հետապնդեն: Որեւէ այլ քաղաքացի՝ Մանվել Գրիգորյանն այդ թվում, իրավունք չունի խոչընդոտելու իրավապահ մարմիններին, եւ, որն ավելի կարեւոր է, նա չպիտի նման հնարավորություն ունենա: Եթե մեկը, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանը, գլուխ է գովում, թե ինքը նման հնարավորություն ունի, ապա պետք է ստուգել՝ նա ճի՞շտ է ասում, թե՞ սուտ: Եթե ճիշտ է ասում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի՝ արդարադատությանը խոչընդոտելու համար: Կա եւս մի տարբերակ՝ Դոն Պիպոն որեւէ հանցագործություն չի կատարել: Այդ դեպքում պետք է պարզել՝ ինչն է պատճառը, որ Վլադիմիր Գասպարյանը հետապնդում էր այդ անմեղ մարդուն: Իսկ ամենավերջին, իմ կարծիքով, քիչ հավանական տարբերակն այն է, որ այս ամենը ծայրից ծայր գեներալ Մանվելի հնարածն է: Բայց այս պարագայում էլ հատկանշական է, թե հատկապես ի՛նչ են նման մարդիկ իրենց մասին հնարում՝ «ես այնքան լավ, այնքան հզոր տղա եմ, որ կարողացել եմ քրեական գործը ջրեմ»: Ահա սա է «հին Հայաստանի» մտածողության հիմնական թեզը, որը շատ խորը արմատներ է թողել կյանքի նախկին եւ ներկա «տերերի» ուղեղներում: Այդ համոզմունքը հնարավոր է «հանել գլխից» միայն աքցաններով: Բնականաբար` իրավական:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am