Ճըվճվ Արոյի որդին,ըստ տուժողի իրավահաջորդի՝ «Հարյուր տոկոս ինքը եսիմ ինչի դոզայի տակ է եղել»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Սույն թվականի հունվարի 8-ին ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մասնակից, գործով մեղադրյալ Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, դեպքի օրը, «ՀԺ»-ի տեղեկություններով, վարել է սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ՝ 160 կմ/ժ։ Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին։ Իրար էին բախվել ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են։ ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։ Նա գտնվում է կալանքի տակ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց սույն գործով նախաքննության ավարտի մասին։ Ըստ այդմ՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ եւ դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։ «ՀԺ»-ի տեղեկություններով, դատաքիմիական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Սարգիս Վարդանյանը դեպքի պահին ո՛չ ալկոհոլի, ո՛չ էլ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Բանն այն է, որ, ըստ որոշ ցուցմունքների՝ Սարգիս Վարդանյանը դեպքի օրը ոգելից խմիչք է օգտագործած եղել։ Նախաքննության սկզբում նշանակվել էր դատաքիմիական փորձաքննություն, սակայն բացասական պատասխանն ըստ էության չէր գոհացրել նախաքննական մարմնին, եւ քննիչը դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու որոշում էր կայացրել։ Սակայն այդ անգամ էլ փորձաքննության պատասխանը բացասական էր եղել։ ՃՈ ոստիկան Արեգ Դավթյանի հայրը՝ գործով իրավահաջորդ Գարիկ Դավթյանը, սակայն, հակառակն է պնդում. «Հարյուր տոկոս ինքը եսիմ ինչի դոզայի տակ է եղել, դա միանշանակ։ Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կարգերն ուրիշ էր, պապին (նկատի ունի Սարգիսի պապին՝ Գազի Կոլյա մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանին.-հեղ.) երեւի փողերը տվեց, իրա գործերն արեց։ Եթե այդ փորձաքննությունը նշանակվեր Նիկոլի ժամանակով, այդպիսի արդյունք չէր լինի, կտային, ինչպես եւ կարգն է»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am