Աղաբեկյանը հասկացավ.ներքաղաքական գործընթացները լավ առիթ կարող են հանդիսանալ, որպեսզի նա իր վրայից թոթափի քաղաքական պատմության փոշին

ՀՅԴ կարկառուն դեմք, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱՀ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սկսել է ակտիվություն ցուցաբերել, որն առավելապես արտահայտվում է համացանցում գրառումներով եւ հայտարարություններով հանդես գալով: Միանգամայն բնական գործընթաց նախկինում տարբեր կարեւոր պաշտոններ զբաղեցրած պետական եւ ռազմական գործչի համար: Միայն իրեն բնորոշ քաղաքական հոտառությամբ Աղաբեկյանը հասկացավ, որ Հայաստանում ծավալված ներքաղաքական գործընթացները լավ առիթ կարող են հանդիսանալ, որպեսզի նա իր վրայից թոթափի քաղաքական պատմության փոշին եւ փորձի խցկվել նոր քաղաքական զարգացումների մեջ՝ վերստին իր համար ապահովելով երկրում, կարեւոր չէ՝ մայր Հայաստանում, թե Արցախում, կարեւոր եւ հանգուցային քաղաքական գործչի անուն: Իրավիճակի մերօրյա զարգացումների փուլում պարոն Աղաբեկյանին շատ անհանգստացնող հարցեր կան: Լինելով խոշոր գործարար, Արցախում ազդեցիկ քաղաքական կուսակցության ոչ շարքային անդամ եւ նախկինում ուժային գերատեսչությունների ազդեցիկ պաշտոնյա՝ նա անհանգստանալու շատ բան ունի, եւ նրա լռությունը կամ քաղաքական պրոցեսների նկատմամբ անտարբերությունը կարող էր ազդեցիկ շրջապատներում ընկալվել որպես թուլության կամ վախի նշանների դրսեւորում: Ինչ-ինչ, բայց պարոն Աղաբեկյանի կենսագրությունն իր մեջ ներառել է տարբեր ժամանակներում բարձրացված խնդիրներ, որոնք քննարկվել են թե՛ հասարակության լայն շրջանակներում, թե՛ մամուլում: Նիկոլ Փաշինյանի խոստացած պայքարը ստվերի դեմ ուղղակի սպառնալիք կարող է դառնալ Աղաբեկյանի բիզնես շահերին բուն Հայաստանում եւ, միանշանակ, կանդրադառնա նաեւ Արցախում: Իսկ նրա ներգրավվածությունը հայաստանյան բիզնես կյանքին՝ ուղղակի կամ անուղղակի տեսքով, մամուլում բազմիցս է շրջանառվել: Նա գործուն մասնակցություն է ունեցել սիրիահայերին հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրերին եւ եղել է նրանց ինտեգրման ծրագրերը համակարգողներից մեկը։ Բացի դա՝ նրա անվան հետ է կապվում ՀՀ-ում որսորդական զենքի վաճառքի շուկայում մենաշնորհը, կան կարծիքներ, որ Աղաբեկյանն ակտիվ ներգրավվածություն ունի նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Իսկ այդ ամենը նշանակում է, որ նա կարող է կանգնել լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ, եթե ստուգումները հասնեն այդ ոլորտներ, եւ նրա անունը հայտնվի շրջանառության մեջ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am