Ատոմ Մարգարյան. «Մի բան հստակ է. Փաշինյանի կաբինետի նպատակը այնպիսի ընտրությունների կազմակերպումն է, որը կձևավորի բացարձակապես օրինակարգ իշխանություն»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կառավարության վերջին շրջանի քայլերի համադրումը խոսում է մի բանի մասին՝ երկրի ղեկավարը սուպերվարչապետի լիազորությունները հետևողականորեն օգտագործում է իր կաբինետի հիմնական ծրագրային առաջնահերթության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս արագ նախապատրաստման և այդ ճանապարհին եղած ավանդական խոչնդոտների հաղթահարման համար: Մի բան հստակ է. Փաշինյանի կաբինետի նպատակը այնպիսի ընտրությունների կազմակերպումն է, որը կձևավորի բացարձակապես օրինակարգ իշխանություն: Սա նշանակում է, որ չպետք է լինեն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, ընտրողների վրա բռնաճնշումներ, ընտրությունների արդյունքները պետք է լինեն ընդունելի և անվիճարկելի թե ներքին և թե արտաքին հասցեատերերի ու շահառուների կողմից: Թերևս այս նպատակին են ուղղված քաղբանտարկյալների ազատ արձակումը, «Բարեգործության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, տնտեսական մենաշնորհների հաղթահարման, հակակոռուպցիոն և հակաստվերային կոշտ գործողությունները, կադրային և ինստիտուցիոնալ օրիգինալ լուծումները: Ու թվում է, թե այս ամենը իրար հետ կապ չունեցող զարգացումներ են: Իրականում, սակայն, այդ քայլերից յուրաքանչյուրը ամբողջացնում և հասունացնում են այն միջավայրը, որտեղ բալանսավորվելու է ներկա ու ապագա քաղաքական խաղորդների նախընտրական վարքագիծը, իսկ այդ ամենի արդյունքը լինելու է բացարձակ լեգիտիմ իշխանությունը»:

դիտվել է 392 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am