Իմ պատիվը ժողովուրդն է, մարդիկ են, որոնք Մարինա Թագակչյանների փոխարեն ներողություն են խնդրում ինձնից. Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյանի վերաբերյալ Մարինա Թագակչյանի գրառման մասին Life.panorama.am-ը արդեն պատմել է, որտեղ երգահանը նշել էր, թե զրկում է Շուշան Պետրոսյանին իր գրած «Զինվորի մայրը» կամ «Բալլադ մոր մասին» երգի հեղինակային իրավունքից, որը գրվել էր դեռեւս 2004թ-ին: «Հայրենիք գաղափարի վաճառական տիկին, ինչպես Ձեզ էժանացնեն, եթե դուք առանց այդ էլ վաճառվում եք լիկվիդացման գնով: Ու ես այս չարչուն եմ վստահել իմ երգերից ամենասուրբ՝ «Զինվորի մայր» երգը!!! Արգելում եմ այն յութուբում մնալու իրավունքին: Կոչ բոլոր երգահաններին, ում երգերը երբևէ կատարել է այս «երգչուհին» »՝ մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրության քննարկումից հետո, երբ ՀՀԿ խմբակցության անդամ Շ. Պետրոսյանը դեմ քվեարկեց ժողովդրի թեկնածու Նիկոլ Փաշինյանին եւ չմիացավ տասն օրից ավելի տեւած հանրահավաքին, ահա այսպես էր արտահայտվել Մարինա Թագակչյանն իր ֆեյսբուքյան էջում: Իսկ ահա օրեր առաջ Մարինան հայտարարեց, որ իր հեղինակած «Զինվորի մայր» երգն այսուհետ կկատարի դերասան, օպերային երգիչ Ռազմիկ Մանսուրյանը՝ այն նվիրելով ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մայրերին: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի հետ: «Տարիներ առաջ Մարինա Թագակչյանի՝ ամիսներ շարունակ թախանձագին խնդրանքներից հետո ես այդ երգը ձայնագրեցի եւ վերջ, այդուհետ երբեւէ այդ երգը որեւէ համերգային դահլիճում չեմ հնչեցրել: Այսինքն՝ այնպես չէ, որ այդ երգը կոտորվեցի երգելով, հիմա անգամ չեմ հիշում այն, անկեղծ եմ ասում: Միայն հիշում եմ, որ երգը կոչվում էր «Զինվորի մայրը»»,- նշեց նա՝ հավելելով, որ երգն իրենը չէ, նա ունի քիչ թվով երգեր, որոնք պարտադիր իր սրտին պետք է դիպեն, իսկ «Զինվորի մայրը» այդ շարքին չի պատկանել: Անդրադառնալով իր հասցեին Մարինա Թագակչյանի վիրավորական հայտարարություններին, պատասխանեց. «Նա պետք է ինքնահաստատվի: Հատկապես, երբ կայացած չես եւ կա լարված իրավիճակ, մարդիկ էլ գիտակցաբար կամ անգիտակցաբար թիրախավորվում են, շատ հարմար է այդ վիճակում ինքնահաստատվել եւ պատմություն կերտել: Եթե նա ինքնահաստատվել է եւ այսուհետ նրանից երգեր են գնելու, ուրեմն ուրախ եմ»: Շուշան Պետրոսյանը հավելեց, որ չի պատրաստվում Մարինա Թագակչյանից պատիվ պահանջել իրեն վիրավորելու համար: «Պատիվ պետք է պահանջես պատվաբեր, պատիվ ունեցող մարդկանցից: Ո՞վ է Մարինա Թագակչյանը, հաղորդավա՞ր, որը ինչ-որ ինտրիգային հաղորդում էր վարում եւ ինչ-որ երգեր էր գրում, որոնք առանձնապես հաջող չէին: Իմ պատիվը ժողովուրդն է, մարդիկ են, որոնք Մարինա Թագակչյանների փոխարեն ներողություն են խնդրում ինձնից, իմ պատիվն իմ ապրած կյանքն է, իմ բաց ճակատը, իմ երկրին մշակույթովս եւ աշխատանքովս ծառայելն է, էլ ինչի՞ մասին է խոսքը: Մարինա Թագակչյանները գալիս, անցնում են»,- ավարտեց նա:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am