«Զարմանում եմ, որ քեզ դեռ չեն ապտակել». Արմեն Դանիելյանը՝ Գևորգ Կոստանյանին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսնելով, որ սոցցանցերի օգտատերերը բառիս բուն իմաստով «սատկացնում են» գևորգ կոստանյանին, ուզում էի այլևս չանդրադառնալ նրան, սակայն չստացվեց... Այսուհետև, երբ փորձի հիմար-հիմար խոսել, իրեն կհիշեցնեմ իր չափը և տեղը Նուբարաշենի աղբանոցում կամ հոգեբուժարանում։ Այսօր գևորգ կոստանյանը հրապարակայնորեն հայտարարել է, թե միջնորդել է ինձ հեռացնել դատախազության համակարգից՝ կարծելով թե դատախազությունն իր հոր դուքյանն էր: գևորգին թվում է՝ դարձյալ սավառնում է «բարձունքներում» և ինչ ուզի կարող է զառանցել: Բա դա եմ ասում էլի՝ դու պաշտոնական դիրքդ չաշահել ես, որ լայցոտ Էմիլիկին իմ փոխարեն նշանակեն դատախազի տեղակալի պաշտոնում։ Նախ՝ իր խոսքում երիտասարդ գևորգը կարծում է, թե ինքն էապես ճանաչված և մեծ հեղինակություն վայելող անձնավորություն է... ամենևին էլ ոչ, թող հետևի սոցկայքերի գրառումներին և ներեղություն խնդրի իր մորից և կնոջից: Երբ ես ԱԺ պատգամավոր էի, գևորգ կոստանյանն իր հայրիկի ձեռքը բռնած ժամերով սպասում էր, թե երբ արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանը հարկ կհամարի ընդունել իրեն... անձնական հարցեր չեմ շոշափի դեռ... իսկ ուսանողական տարիներին հիշում եմ իրավագիտության ֆակուլտետում նրա անկաշառ հորը կարելի էր հանդիպել ամեն օր՝ այս կամ այն դասախոսի մոտ գևորիկի համար բարեխոսելիս։ Երկրորդ՝ երբ ես ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ էի՝ գևորգ կոստանյանը նախարարի տեղակալի կարգավիճակում թարգմանչությամբ էր զբաղվում և վազվզում էր մեկ այլ նախարարի շուրջը: Աչքովս եմ տեսել... Եվ գևորգին ասեմ նաև, որ ինձ հիշում են բոլորն անխտիր, որովհետև ես բարձր եմ գնահատում մարդկային շփումը՝ ի տարբերություն իրեն... երևի տեղյակ չէ, որ գործընկերների մեծ մասը պարզապես զզվում է իրենից։ Չկա գեթ մի մարդ, որ քեզ հետ շփվել է ու չի նողկում քեզանից։ Իսկ հղփացած ցուցամոլությունը կարելի է որակել որպես կոստանյանական ժանր... Գևորգը բավականին երիտասարդ տարիքում է սկսել մանրուքներն անգամ չընկալել և իրեն թվացել է, թե գլխավոր դատախազի պաշտոնում կարող է անել այն ամենը՝ ինչը ցանկանա: Բարեխիղճ մոլորության տիպիկ դրսևորում։ Ակնհայտորեն ստել է ՀՀ Նախագահին, թե Արմեն Դանիելյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու: Զարմանում եմ, որ դեռ քեզ չեն ապտակել: Վայր իջի աստղերից և վերադարձի իրականություն. Ամիսներ անց սարսափելու ես նույնիսկ փողոց դուրս գալ տանից։ Ոչ ոք այլևս կասկած չունի, որ դու հանճարեղ դեմագոգ ես: Ուրեմն, այո՛ ես համակարգել եմ ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության աշխատանքները: Եվ ինչ... Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը ես եմ համակարգե՞լ.. դու մեծ թյուրիմացություն ես... գևորգ կոստանյանի հերթական շոու զառանցանքը... քանզի ես որպես գլխավոր դատախազի տեղակալ բացարձակապես կապ չեմ ունեցել Ազգային անվտանգության, Հատուկ քննչական և Զինվորական քննչական ծառայություններում քննվող կոռուպցիոն ոլորտի քրեական գործերի հետ: Իմ հսկողության տիրույթում գտնվել է կոռուպցիոն ոլորտի հանցագործությունների շուրջ քսան տոկոսը ոչ ավելի: Եվ վերջապես, հասարակությունն էլ ավելի հստակ պատկերացում և դիրքորոշում ունի, թե գևորգ կոստանյան տիպն ինչ մեթոդներով է պայքարել կոռուպցիայի դեմ: Իսկ նրա ավագ օգնականը՝ ով ամեն տեղ ասում է, որ գևորգը վերջացած սրիկա է, մեղադրվել է կոռուպցիայի մեջ... Ողջ դատախազության տարեգրության մեջ նման նախադեպ չի եղել... Հիշեցնեմ պարզապես, որ չմոռանաս՝ քո խղճի վրա է ծանրացած ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻ և ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ չցամաքող արյունը: Ես քեզ խորհուրդ եմ տալիս եկեղեցի գնալ՝ ներողություն խնդրել Աստծուց, իսկ դու դեռ համառում ե՞ս...»: Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am