Վովա Գասպարյանն իր մոտ էր կանչել ու ապտակել

Հրապարակը գրում է. «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, նեղանալով, որ իրեն Սյունիքի մարզպետ չնշանակեցին, մանդատը վայր դրեց։ Լուրեր կան, որ նրա մանդատը բաժին կհասնի էջմիածնեցի Հրանտ Դավթյանին, ով 2017թ․ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Արմավիրում եւ ստացել 7 հազար 616 ձայն՝ «ԾԴ» թեկնածուների մեջ այդ մարզում լինելով 2-րդը: Նա սկզբում մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, սակայն հետագայում մտափոխվել էր եւ պահանջել չեղյալ ճանաչել ինքնաբացարկի դիմումը: Հավելենք, որ Հրանտ Դավթյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր բիզնեսների եւ ՃՈ աշխատակիցների հետ կոնֆլիկտի դրվագից: Նա իր մեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա՞, կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրես: Բեսամթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա», եւ հայհոյել էր ոստիկաններին: Միջադեպի մասին տեսանյութը տարածվելուց հետո անգամ խոսակցություններ եղան, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել նրան, իսկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե չի կարող դատարան դիմել, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am