Առճակատումն առջեւում է

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի քայլերն ու գործողությունները ճիշտ հակառակ տրամաբանությունն ունեն ընդդիմադիր գործչի կարգավիճակում  գտնվող Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներից: Եթե գլոբալ, աշխարհաքաղաքական հարցերում Փաշինյանի մանեւրի հետ կարելի է համակերպվել, ինչպես եղավ ԵԱՏՄ-ին հավատարմության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման դեպքում, թեպետ ընդդիմադիր կարգավիճակում նա եւ իր թիմը նույնիսկ այդ միությունից դուրս գալու նախաձեռնություն  էին ներկայացրել, կամ տնտեսական ու սոցիալական որոշ հարցերում, որպիսին պարտադիր կուտակայինն է,  ապա տարրական հարցերում առնվազն տարակուսելի է: Ազգային ժողովում ամեն չորեքշաբթի կառավարության հետ հարցուպատասխանի օր է եւ ըստ օրենքի վարչապետը  պարտավորությունների մեջ է մտնում այդ հարցուպատասխանին ներկայանալը: Սակայն Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում գտնվելու պատճառով բացակայում էր նիստից: Մինչդեռ անցած տարի, երբ նման այցով Կարեն Կարապետյանը բացակայում էր հարցուպատասխանի նիստից, քանի որ  մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին,  Փաշինյանը ուղղակի անարգանքի սյունին գամեց Կարեն Կարապետյանին: «Հայաստանի Սահմանադրության 1-ին հոդվածում ասված է, որ ՀՀ-ն իրավական պետություն է, իսկ Հայաստանի Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրում է, որ եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այսօր այս ժամին երկրագնդի վրա, բացի այստեղից նա ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել»,-2017թ հոկտեմբերի 25-ի նիստում հայտարարել էր Փաշինյանը՝ երեւակայական հարց ուղղելով ԵԱՏՄ խորհրդի նիստում նախագահելու պատճառով ԱԺ նիստից բացակայող Կարեն Կարապետյանին եւ մեծահոգաբար ժամանակ տալով հաջորդ նիստին պատասխանելու: Այսօր, երբ Փաշինյանն է արդեն վարչապետի աթոռին, մոռացել է սահմանադրական պահանջը, անգամ այն, որ օրենքով իրեն փոխարինելու լիազորություններ է տրված առաջին փոխվարչապետին, որը սակայն նույնպես գործուղման էր ու բացակայում էր հարցուպատասխանից: Բնական է, որ այս իրավիճակում այլեւս ընդդիմադիր Հանրապետականը նույն ոճով պետք է Փաշինյանին իր պարտականությունների մասին հիշեցներ: ՀՀԿ  խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը իր հարցը սկսեց հետեւյալով . «Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»: Իհարկե, Աշոտյանի Փաշինյանի պես զավեշտի չվերածեց վերջինիս բացակայությունը եւ հարց չուղղեց վարչապետի <<ուրվականին>>, սակայն  առանց դրա էլ  ամեն ինչ պարզ էր: Իսկ հարցուպատասխանն անցավ ձանձրալի մթնոլորտում, ինչը անկասկած պայմանավորված էր Փաշինյանի բացակայությամբ, ոչ դուխով հարցեր հնչեցին, ոչ էլ համարժեք պատասխաններ: Ծառուկյան դաշինքն էլ զինադադար էր կարծես վերցրել, եթե մեկ օր առաջ սրեր էին ճոճում կառավարության գլխին բարեգործության նոր օրենքի եւ բարեգործությունը սահմանափելուն ուղղված Փաշինյանի կառավարության նկրտումների դեմ, ապա այսօր մոռացության էին մատնել հարցը, գուցե այն անմիջապես հասցեատիրոջը ուղղելու նպատակով: Թեեւ կարող էին պարզաբանումներ ստանալ, թե ինչու եւ ով է որոշել նոր կառավարությունում նախկինների օրենքը դնել շրջանառության մեջ: Բայց ոչ, կռիվն անձամբ Փաշինյանի հետ է լինելու: Վարչապետի բացակայությունից օգտվել էին նաեւ գործարար պատգամավորները, նրանց շարքը ծայրից ծայր դատարկ էր: Անի Սահակյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am