Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ամուսնու՝ Զոհրաբ Ղումաշյանի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքներին: «Վերջին շրջանում լրատվամիջոցներում բավական ակտիվորեն քննարկվում է Արթուր Ասատրյանի (հետագայում դոն Պիպ) դեմ կազմակերպված սպանության փորձի նախապատրաստման գործը: Քանի որ հանդիսանում եմ գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի կինը եւ բազմաթիվ լրատվամիջոցներից տարբեր զանգեր եմ ստանում՝ գործի հանգամանքների պարզաբանման վերաբերյալ, հետեւաբար յուրաքանչյուր լրագրողի անհատական չպատասխանելու համար, ներկայացնում եմ գործի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունը: Այս նյութով կիսվելուս նպատակն է հանդիսանում նաեւ ցրելու դոն Պիպոյի անձի շուրջ ստեղծված այն պատրանքային միֆը, համաձայն որի՝ նա իր կողմից սպասարկվող լրատվամիջոցներով ներկայանում է որպես բարեգործ, բարերար, Էջմիածնի փրկիչ, իսկ իրականում այն անձն է, որի ապօրինի գործողությունների հետեւանքով իմ մանկահասակ երեխան առ այսօր դեռեւս չի տեսել իր հորը: Միաժամանակ նշեմ, որ բավական երկար ժամանակ չեմ խախտել լռությունը, չեմ ներկայացրել իրականությունը՝ չխոչընդոտելու համար իրականացվող քննությունը եւ հոգուս խորքում հավատալով, որ ճշմարտությունը կբացահայտվի ու հանիրավի կալանքի տակ գտնվող ամուսինս ազատ կարձակվի: Սակայն այն ինչին ականատես եղա իրականացվող նախաքննության ընթացքում ցրեցին իմ այդ ենթադրությունները եւ հիմա հավատացած եմ, որ դոն Պիպոն իր ենթադրյալ ազդեցությունը կարողանալու է գործադրել նաեւ դատարանի վրա եւ ես չեմ ակնկալելու արդարացի ու օբյեկտիվ դատավճիռ: Ոչ ես, ոչ ամուսինս երբեւիցե չենք ճանաչել այդ անձնավորությանը, երբեւիցե որեւէ տեսակի ուղղակի կամ միջնորդավորված շփում կամ առնչություն չենք ունեցել նրա հետ եւ անձնական որեւէ խնդիր նրա դեմ չունենք, պարզապես տեղի է ունեցել սխալ դերաբաշխում եւ անձը ով առաջինը պետք է գտնվեր անազատության մեջ՝ ամբաստանյալի կարգավիճակում, ներկայումս գործով տուժող է: Իրականությունը կայանում է նրանում, որ 2017թ մայիսի 20-ին, դոն Պիպոյի զինված անձինք ավտոմեքենայով առեւանգել են գործով մյուս երեք ամբաստանյալներին, երեք օր շարունակ պահել անազատության պայմաններում: Այդ ընթացքում նրանց նկատմամբ կիրառվել են անօրինակ հոգեկան ու ֆիզիկական բռնություններ: Դրա վկայությունն է նրանց վերաբերյալ ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններն, ըստ որոնց նրանց մարմինների վրա առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ հասցված բութ եւ սուր կտրող-ծակող գործիքների գործադրմամբ: Այդ երեք օրերի ընթացքում գործով մյուս երեք ամբաստանյալներն այնպիսի ճնշումների են ենթարկվել, որոնք իրենց բնույթով աննախադեպ են: Նրանցից ստանալու համար իրենց անհրաժեշտ ու ցանկալի տեղեկությունները, դոն Պիպոն ու նրա զինված բանդան ամբաստանյալներին սպառնացել են ոչ միայն ֆիզիկական ոչնչացմամբ, այլեւ խոստացել, որ օրինակ՝ անմիջապես, նույն օրը կառեւանգեն նրանցից մեկի դստերը եւ իրենց աչքի առաջ սեռական հարաբերություն կունենան նրա հետ: Նշված օրինակը հոգեկան կտտանքների եզակի դեպքը չէ, այլ այդպիսիք բազմաթիվ են եղել: Ի վերջո չդիմանալով իրենց նկատմամբ իրականացվող անտանելի բռնություններին՝ ամբաստանյալները պատմել են, որ իբր իրենք նախապատրաստել են սպանություն դոն Պիպոյի նկատմամբ, որը պետք է կազմակերպեր Զոհրաբ Ղումաշյանը, իսկ նրան այդ պատվերը տվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձ: Այդ անձի անունը շեշտել են դոն Պիպոն ու նրա բանդան եւ պնդել, որ ամբաստանյալները կրկնեն հենց այդ անձի անունը: Տանջանքների արդյունքում ստացված ողջ խոսակցությունը դոն Պիպոն տեսանկարահանել է իր հեռախոսով եւ տեսագրությունը փոխանցել իրավապահ մարմիններին, որը սակայն մեզ չի տրամադրվել: Դոն Պիպոյի ու նրա մարդականց կատարած գործողությունների արդյունքում գործից մաս է անջատվել, սակայն դոն Պիպոյին մինչ այժմ որեւէ դատավարական կարգավիճակ չի տրվել, նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել եւ նա ոչ միայն ազատության մեջ է, այլեւ ներկայանում է որպես ազգի փրկիչ եւ հավականում ինչ ինչ պաշտոնների: Այդ կտտանքների արդյունքում ստացված ցուցմունքներով է, որ ամուսնուս մեղադրանք է առաջադրվել եւ թեպետ նախաքննության ընթացքում հետագայում հերքվել է քրեական հեղինակության կողմից ամուսնուս պատվեր տալու հանգամանքը, այնուամենայնիվ առ այսօր էլ Զոհրաբ Ղումաշյանի մեղադրանքում առկա է այն կետը, որ իբր նա պատվեր ստացել է անհայտ անձից: Ներկայումս միայն Պիպոյի կազմակերպած ու սարքած գործի արդյունքներով է, որ ամուսինս կալանքի տակ է»,- գրել է Անաիս Սարդարյանը:

դիտվել է 796 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am