Երևանի կենդանաբանական այգում տասնյակ կենդանիներ են սատկել, այդ թվում՝ բացառիկ

Երևանի Կենդանաբանական այգում նախորդ տարեվերջին և այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել։ Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ սատկած կենդանիների թվում են ուղտայծեր (լամաներ), դավթի եղջերու, որն ընդգրկված է բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, կամերունյան այծ, որը երևանյան կենդանաբանական այգում եղել է դեռևս 2012 թվականից, այծյամ (կխտար), ինչպես նաև այլ կենդանիներ ու թռչուններ։ Տեղեկությունը հաստատել են հենց այգու աշխատակիցները, ովքեր ամենօրյա շփման մեջ են կենդանիների հետ: «Լամաները չկան, այս տարի վարակ եղավ ու հիմա չկան», - մեր թղթակցին ասաց այգու աշխատակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ հիվանդությունը, որից անկել են կենդանիները, վարակիչ է եղել, և այժմ կենդանիներից շատերը կարանտինի մեջ են։ «Լամաները մի 8-10 կլինեին, հիմա մի հատ ա, էն էլ էս վերջերս են բերել», - ասաց մեկ այլ աշխատակից։ Դավթի եղջերուի սատկելու մասին տեղեկությունը հայտնեց այգու երիտասարդ աշխատակիցներից մեկը. «Դավթի եղջերուն էլ չկա, նա ու էլի շատ կենդանիներ հիվանդացել էին թոքաբորբով։ Նրան ու էլի մի քանիսին ստիպված եղանք քնեցնել, որպեսզի հիվանդությունը չտարածվի ամբողջ այգու կենդանիների վրա»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ անկած կենդանիներին թաղել են Արմավիրի մարզի տարածքում։ Մանրամասները՝ այստեղ.

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am