Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված կինը հայտնել է, որ վնասվածքները ստացել է քննչական բաժնում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, հունիսի 12-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «կրծքավանդակի ու մեջքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակչուհի՝ 69-ամյա Թամարա Խ.-ն է։ Վերջինս իրավապահներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է 1 օր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի վարչաան շենքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն վարչական շենքում է գտնվում և Վաղարշապատի ոստիկանությունը, և Վաղարշապատի քննչական բաժինը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը