Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր սիրիահայերին. Սերժ Սարգսյան
Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր սիրիահայերին, ովքեր որոշել են հեռանալ Սիրիայից:
Հունաստանի կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Նախագահ Սարգսյանը նաև շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի փախստականներ ընդունող երկրներին: «Նախ պետք է վերացնել անկայունության իրական պատճառը, և երկրորդ` միջազգային հանրությունը պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին»,- ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի խոսքով` փախստականների խնդրի լուծման լավագույն տարբերակը այդ խների հիմնապատճառները վերացնելն է, այն է` Մերձավոր Արևելքում, և մասնավորապես Սիրիայում անկայունությունը: «Մենք` որպես համեմատաբար փոքր բնակչություն ունեցող երկիր ընդունել ենք բավականին նշանակալի թվով փախստականների: Մոտ տասնյոթ հազար փախստականներ են եկել Հայաստան: Իրականում «փախստական» եզրույթը որոշակիորեն վիճելի է, քանի որ այդ մարդիկ հայկական ծագում ունեն, հայեր են, Հայաստան եկողները Սիրիայի մեր եղբայրներն են: Բայց, իրականում, այս բնորոշումները չեն նվազեցնում առաջացող տնտեսական և այլ խնդիրները»,- ասել է Սերժ Սարգսյանը: