«Թարմ» իշխանավորները «հներից» նախընտրում են միայն կոնյակը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական պաշտոններից, հետո նաեւ այսպես կոչված երկրորդ էշելոնից զատ նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել նաեւ նրանց պաշտոնազրկմանը, ովքեր իրենց ենթակայության տակ թեկուզ հինգ աշխատակից ունեն, այսինքն՝ տարբեր կառույցների վարչությունների ու բաժինների պետերին: Հատկապես Բաղրամյան 26–ում ու կառավարության աշխատակազմում, մեր տեղեկություններով, այդ գործընթացն ուղղակի տոտալ բնույթ է կրում, թեպետ մյուս գերատեսչություններն էլ բացառություն չեն: Ընդ որում, այստեղ արդեն խոսքը կուսակցականության մասին չէ, այլ «հնության»: Մեզ հետ զրույցում երկար տարիներ նախագահականում (հետո նաեւ վարչապետի աշխատակազմում), այսինքն՝ Բաղրամյան 26–ում աշխատած, չափազանց փորձառու, անկուսակցական, պատասխանատու պաշտոն զբաղեցրած աշխատողներից մեկը նշեց, որ իրեն բառացիորեն ասել են, թե իր դեմ ոչինչ չունեն, ինքն իրոք պրոֆեսիոնալ է, կարող է մեծապես օգտակար լինել: Բայց… «Բա որ դրսից գան ու տեսնեն հին դեմքեր են մնացել, ի՞նչ կմտածեն մեր մասին»,–ասել են նրան: Ու որ շատ չվիրավորվի, նույնիսկ կատակ են արել, թե «մենակ կոնյակի հինն է լավը»: Դրա համար էլ այսօր պետական կառավարման մի շարք օղակներում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, ասաց մեր զրուցակիցը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am