Ազգային ժողովում 2017թ. ՀՀ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Իվետա Տոնոյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին.
«Կրթության հանձնաժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարց հնչեցվեց Հանրային հեռուստաընկերությունում շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումների վերաբերյալ: Իհարկե, Դուք համաձայն չէիք այդ ձևակերպմանը, ասացիք, որ բյուջեի տողերի փոփոխությամբ է պայմանավորված գումարի փոփոխության հետ կապված հարցը: Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հանրային հեռուստաընկերությանը»,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Հ1»-ում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերին:
«Արձանագրված 170 մլն-ի չարաշահումները ո՞ր ոլորտներին էին վերաբերում:Նաև կա տեղեկատվություն, որ այդ գումարը վերադարձվել է բյուջե, սակայն պահուստային ֆոնդից կրկին հատկացվել է Հանրային հեռուստաընկերությանը»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը