Պուտինը կծանոթացնի Փաշինյանին ու Ալիևին. խեր լինի

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մեկնելու են Մոսկվա՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բացման արարողությունը տեղի է ունենալու հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացումն անցկացվելու է մրցաշարի մեկնարկային խաղից առաջ, որտեղ հանդիպելու են Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ, երեկ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը։ Բայց, ով գիտե, թե վերջին պահին ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Կարո՞ղ է Պուտինը Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել... Իհարկե կարող է: Բայց կլինի՞ դրա անհրաժեշտությունը՝ թերևս բացառապես Պուտինի որոշելիքն է: Հավելենք, որ անկախ այն բանից, թե արդյոք կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ կանցկացվի Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվայում սպասում են, որ Փաշինյանը կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Փաստորեն, դա կլինի Փաշինյանի արդեն երկրորդ այցը Ռուսաստան և երկրորդ հանդիպումը Պուտինի հետ։ Հիշեցնենք, անցյալ ամիս պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Փաշինյանը մեկնեց Սոչի՝ ԵԱՏՄ երկրների գագաթնաժողովին, որտեղ էլ առանձնազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու պնդել էր, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը քննարկման ենթակա չէ: Փաստորեն, Փաշինյանից բացի հունիսի 14-ին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին, Մոսկվա են մեկնելու նաև Խորհրդային միության նախկին հանրապետությունների մի շարք այլ ղեկավարներ, այդ թվում՝ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Փաշինյանի առաջին ծանոթությունը, ըստ էության, կազմակերպելու է Պուտինը, ասել է թե՝ Փաշինյան-Ալիև առաջին շփումը կկայանա Կրեմլի հովանու ներքո, ինչը կարևոր է ղարաբաղյան կարգավորման գործընթացի, բանակցային գործընթացի ապագայի տեսանկյունից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am