«Գիտեր, որ նշանակվելու է, դրա համար սկանդալ արեց»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՈՀ նոր նախագահը` Սմբատ Գոգյանը, թեեւ ասել էր․ «Ես դեռ չեմ պաշտոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր։ Մեր տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, եւ, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորականը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին։ Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է արել ու հեռացել։ «Հիմա, որ հետին թվով հիշում ենք իր պահվածքն ու կատարվածը, հասկանում ենք, որ ինքը գիտեր, որ նշանակվելու է ԲՈՀ-ի ղեկավար»,- ասաց ԲՈՀ աշխատակիցը։ «Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից, մեր նախկին ղեկավարի նկատմամբ իշխանության մոտեցումներից, պատրաստվում ենք Նիկոլ Փաշինյանին նամակ գրել, որպեսզի կադրերն ընտրելիս եւ հրաժեշտ տալիս խիստ շրջահայաց լինի։ ԲՈՀ-ի նոր ղեկավարը ներկա պահին աշխատում է երեք տեղ՝ ունի «Քառակուսի» անվամբ կազմակերպություն, չգիտենք՝ ինչ է լինելու մեր կառույցի հետ, որն ունի իր տրադիցիաները, նայում ենք՝ սոցցանցերում տարածվող իր նկարներն ու չգիտենք ինչ մտածենք»։ Ի՞նքն է հաստատելու իր դոկտորականը։ «Չենք կարող ասել․ այն դեռ պետք է փորձաքննական շրջան անցնի»։ Ինքը՝ նորանշանակ Սմբատ Գոգյանը, մեր հարցին ի պատասխան գրեց․ «Այո, թեզս ԲՈՀ-ում է, ինչպիսի կարծիք որ հայտնեն մասնագետները, այդ կարծիքն էլ կհաստատվի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am