Նիկոլի նույն սովետիզմն ու դեսպոտիզմը` ժողովրդավարության շղարշի տակ

Կառավարության նիստի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ առաջացած բանավեճը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառիս ամենաուղիղ իմաստով կոպտեց Արծվիկ Մինասյանին, Նիկոլ Փաշինյանի առաջին լուրջ սայթաքումն էր: Կարելի է ասել, որ Արծվիկ Մինասյանին հաջողվեց ինչ-որ առումով հունից հանել ժողովրդավար վարչապետին և հենց ուղիղ եթերում ցույց տալ հանրությանը, որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետը, մեղմ ասած, անհանդուրժող է այլակարծության նկատմամբ: Միջադեպը լայն արձագանք է գտել սոցիալական հարթակներում. շատերը համոզված են, որ տեղի ունեցած միջադեպից հետո գործադիրում որևէ այլ կարծիք այլևս չի հնչի: Տարբերվող մոտեցում ունեցող նախարարները կաշկանդված են լինելու արտահայտել իրենց տեսակետները: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բուռն բանավեճի առիթը, հիշեցնենք, պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նոր նախագծի քննարկումն էր: Արծվիկ Մինասյանը նախագծի այդ տեսքով ընդունման հետ կապված վերապահումներ ուներ և գտնում էր, որ կարելի է հետաձգել նախագիծը, և քննարկումների ընթացքում գուցե ավելի լավ լուծում գտնվի: Մինասյանը նաև հայտարարեց, որ իբրև Դաշնակցության ներկայացուցիչ՝ երբեք չի եղել, որ ինքը կողմ քվեարկի պարտադիրի բաղադրիչին և այս անգամ էլ մնում է իր կարծիքին ու դեմ է: Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ո՞րն է Մինասյանի տեսակետը. «Դեմ եմ այն մոդելին, որ կա, բայց հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է»: Այս բացատրությունը կարծես թե չբավարարեց վարչապետին, ով նույնպես ժամանակին Ազգային Ժողովում դեմ էր քվեարկել պարտադիր կուտակայինի մասին նախագծին: Փաշինյանը հայտարարեց, որ ինքը թույլ չի տա, որ իր ղեկավարած կառավարությունում որևէ մեկը փորձի ավել կամ պակաս սկզբունքային երևալ. «Պարո՛ն Մինասյան, մենք պետք է հասկանանք, որ գործում ենք թիմային պատասխանատվության շրջանակներում. մենք հիմի կառավարության նիստում ենք, մենք խորհրդարանական ընդդիմություն չենք, այդ հարցերը, որոնք Դուք բարձրացնում եք, մեր լիազորությունների, լծակների տիրույթում է: Եթե Դուք ասում եք, որ ունեք հարցեր, որոնց պատասխանները դեռ չգիտեք, այդ հարցերի պատասխանները տալը նաև Ձեր աշխատանքային պարտականությունն է, նաև մեր՝ բոլորիս աշխատանքային պարտականությունն է: Եկեք  շատ հստակ հասկանանք, մենք կա՛մ այս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կա՛մ չենք վերցնում: Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որից հետո Արծվիկ Մինասյանը, ինչպես և կառավարության մնացած անդամները կողմ քվեարկեցին նախագծին: Խնդիրն այստեղ այն չէ, որքանով էր իրավացի վարչապետը, որքանով՝ նախարարը: Վստահաբար կան բազմաթիվ փաստարկներ` հօգուտ Փաշինյանի մոտեցման, կան նաև նույնքան փաստարկներ` հօգուտ Արծվիկ Մինասյանի տեսակետի: Բայց ամենակարևորն այստեղ երևույթն է, որը տառացիորեն հիշեցնում է Սերժ Սարգսյանի կառավարման նախահեղափոխական ժամանակները: Փոքրիկ մեջբերում 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի ասուլիսից. «Ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որևէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը եւ անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է»: Հիմա առաջանում է հարց` ի՞նչ տարբերություն Հայաստանի նախկին և ներկա ղեկավարների կառավարման ոճերի ու ժողովրդավարական մոտեցումների միջև: Խոստովանենք` շատ նման են իրար: Բա այդ դեպքում ո՞րն էր հեղափոխության իմաստը, և ո՞ւր մնացին սերն ու համերաշխությունը: Փաստորեն, նույն սովետիզմն ու դեսպոտիզմն է՝ ժողովրդավարության քողի ներքո:   Հայկ Դավթյան

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am