Ինչու Պուտինը Սիրիայից ռուս զինվորների դուրս բերման որոշում կայացրեց. Լավրովը մանրամասնում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Սիրիայից ռուս զինվորականների դուրս բերման որոշումն ինչ-որ մեկին դուր գալու համար չէ: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ տվյալ միջոցն ուղղված է խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ձեռք բերմանը: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Սիրիայում ռուսաստանյան ՌՏՈՒ-ի գործողությունն օգնել է պայմաններ ստեղծել քաղաքական կարգավորման համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական ուժերի դուրս բերումը:
