Հայաստանը ողջունում է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Սինգապուրում հունիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ավարտին փաստաթուղթ են ստորագրել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ:
Սինգապուրյան հանդիպումն ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի նախագահների առաջին անձնական հանդիպումն էր պատմության մեջ: Գագաթնաժողովը հնարավոր դարձավ տեւական բանակցությունների արդյունքում: Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը:
Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ պատրաստ են Վաշինգտոնի հետ քննարկել Կորեական թերակղզում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման հնարավորությունը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը