Վարդան Պետրոսյանը կվճարի 2 մլն դրամ. գործը հանգուցալուծվեց

Վարդան Պետրոսյանը կվճարի 2 մլն դրամ. գործը հանգուցալուծվեց 2016-03-15 / 18 23 Վարդան Պետրոսյանի գործն այսօր հագուցալուծվեց, նա տուժող երկու ընտանիքներին կվճարի 2 մլն դրամ: Վարդան Պետրոսյանի և տուժողների միջև հաշտության պայմանագիրն այսօր հաստատվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մինչ այդ Վարդան Պետրոսյանի գործով տուժողների իրավահաջորդներն ու տուժողները քաղաքացիական հայց էին ներկայացրել՝ ընդդեմ դերասանի: Հայցվորների փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում էր փոխհատուցել տուժողներից մի քանիսի բուժման ծախսերը, ինչպես նաև փաստաբանի վարձավճարի գումարը, սակայն կողմը հրաժարվել է այս վճարներից՝ սահմանափակվելով միայն 2 մլն դրամով, այս մասին հաղորդում էր Պետրոսյանի փաստբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Վճիռը այսօր դատարանում հրապարակեց երիտասարդ դատավոր Տաթևիկ Ստեփանյանը. «Քաղաքացիական գործի վարույթը կարճել՝ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնագիրը կնքելու հիմքով, Վարդան Պետրոսյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 33 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Վարդան Պետրոսյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնել»: Այսպիսով՝ կողմերը կնքեցին հաշտության համաձայնություն, Նիկոլայ Բաղդասարյանը նիստից հետո մեզ ասաց. «Հաշտության համաձայնագրով՝ Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել 2 մլն դրամ, եթե իր դեմ այլևս որևէ պահանջ չներկայացնեն: Սա զուտ նրա համար, որ Վարդան Պետրոսյանի դեմ այլևս որևէ պահանջ չներկայացվի, որ վերջացվի այս գործը»: Իրավաբան.net

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am