Նոր մանրամասներ՝ Երևանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դպրոցի 22-ամյա սանից 1000 դոլար գողանալու դեպքից

SHAMSHYAN.com-ը երեկ՝ հունիսի 11-ին, տեղեկություն էր տարածել, որ անհայտ անձը կամ անձինք Երևանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դպրոցի 22-ամյա սան Մկրտիչ Տեր-Մկրտչյանի տաբատի գրպանից գողացել էին դրամապանակը, որում եղել էր 1000 ԱՄՆ դոլար և 15 հազար դրամ գումար։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ գումարը նախատեսված էր գրքի տպագրության համար, որը տրամադրել էր բարերարը և այն պետք է փոխանցվեր սանի դասախոսին՝ Հակոբ Քյոսեյանին՝ իր «Հայ Եկեղեցական Մատենագրություն» գիրքը տպագրելու համար։ Գումարը բարերարից վերցնելուց հետո վարժարանի սանը գնացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և Ձեռնադրությանը ու երբ նկատել է, որ դրսում իրավիճակը լարվել է ու այնտեղ են գտնվում Նորին Սուրբ Օծություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ մի քանի ցուցարար, նա դուրս է եկել Վեհափառի հետևից և հավանաբար հենց այդ ժամանակ խառնաշփոթի առիթից օգտվելով՝ նրանից գողացել են ծրարովը, որի մեջ եղել է նշված գումարը։ Մինչև այս պահը ոստիկանության կենտրոնական բաժնում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 10-ին ոստիկանության կենտրոնական բաժին էր դիմել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Մկրտիչ Տեր-Մկրտչյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ոստիկաններին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ինքը նկատել էր, որ իր տաբատի գրպանից գողացել են իր մոտ եղած ծրարը որի մեջ եղել է 1000 ԱՄՆ դոլարն ու 15 հազար դրամ գումարը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am