«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաև նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից:
Արդյոք ՀՔԾ-ն ընթացք կտա՞ այս հայտարարություններին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հարցրել է՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին, ՀՔԾ-ում քննվող գործերի շրջանակներում պատասխանատվության կկանչե՞ն:
«Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավատացած եղեք` որևէ կաշկանդվածություն որևէ անձի հետ կապված չկա»,- պնդել է Խաչատրյանը:
Երեկ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականների հետ նրա շիրմին էր այցելել Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ներքաղաքական այս իրադարձությունների մասին Սարգսյանի կարծիքը իմանալ, սակայն նա այդպես էլ անպատասխան է թողել մեր հարցերն ու հեռացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը