Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին բարկացրել է Բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունները, որը, նրա կարծիքով, ուղղված է հենց Գագիկ Ծառուկյանի դեմ։ «Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, փաստ է ու նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, որպես թիրախ ուներ Գագիկ Ծառուկյանին: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս կառավարությունը բերում այս օրենքը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի համար տարօրինակ էր, թե այդ ով է, որ պետք է որոշի՝ ի՞նչն է բարեգործությունը և ինչպե՞ս պետք է որոշի՝ ով և ինչպես անի բարեգործություն։
«Այդ ոնց եք որոշելու, գիր-ղուշո՞վ, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության և ըստ ձեր քաղաքական ճաշակի։ Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ արել է Գագիկ Ծառուկյանը, որպես բարեգործ, որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել։ Հարցրեք ուսանողներին, ովքեր ուսման վարձեր են ստացել Գագիկ Ծառուկյանից, նրանցից ովքե՞ր են եղել «Բարգավաճ Հայաստանի» անդամ, հարցրեք խաղողագործներին, հարցրեք հաշմանդամներին, հարցերք անօթևաններին։
Անհարմար է, չի կարելի։ Պետություն, արա քո պարտականությունը՝ ապահովիր անօթևաններին բնակարաններով, լուծիր անապահովության խնդիրը, իսկ եթե չես կարող, մի խանգարիր բարեգործներին, ովքեր դա կարող են ու ովքեր դա անում են», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը