Այսօր Հայելի ակումբում ֆերմեր Տիգրան Եղոյանն ու Կոմիտաս վարդապետ Հովնանյանը բուռն քննարկում էին կաթողիկոսի դեմ ձեռնարկած շարժումն ու թե ի՞նչ արդյունք և հետևանքներ կթողնի շարժումը: Ակցիայի մասնակից Տիգրան Եղոյանի խոսքով՝ կաթողիկոսի դեմ շարժումով իրենք չեն փորձում տկարացնել Մայր Աթոռը. «Ես՝ որպես շարժման մասնակից, վստահեցնում եմ, մենք նպատակ չունենք տկարացնել Մայր Աթոռը, և ոչ ոք մեզ իրավունք չունի ասել, թե աղանդավորներ ենք, որևէ շարժման հետևորդներ»:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ հակադարձելով Տիգրան Եղոյանի խոսքին, նշեց. «Այս երևույթը նորություն չէ: Նման երևույթները մշտապես տկարացրել են հայ առաքելական եկեղեցին: Ինչու՞ չենք նշում անձի անունը,այլ շեշտում ենք հայ առաքելական եկեղեցու անունը: Մեղքը գործում է անձը, ոչ թե եկեղեցին»:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը վստահ է, որ հայ ժողովրդի անմիասնականությունն է պատճառը, որ ոմանք համագործակցում են ուժ և հնարավորություն ունեցող մարդկանց հետ, և իրենց թույլ են տալիս այն, ինչն այսօր մենք տեսնում ենք:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը