«Եթե կողմերը պատրաստ չեն կարգավորման, այդ հանդիպումները լինելու են պարզապես հանդիպումներ»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Հայաստան կատարելիք այցի օրակարգին: Վ. Դուբնովն ասել է, որ այցի օրակարգում կարող են մի քանի թեմաներ լինել: Նրա խոսքով, բնականաբար, առաջինը համանախագահների առաջին շփումն է ՀՀ նոր իշխանությունների հետ, երկրորդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն ակտիվ փուլ մտցնելու հարցը: «Կարծում եմ՝ համանախագահներին հետաքրքրելու է, թե ինչն է փոխվել ԼՂ հակամարտության հարցում հայկական կողմի մոտեցումներում:
Իհարկե, Փաշինյանի ու Մնացականյանի հայտարարությունները համանախագահներն ուսումնասիրել են, բայց առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, դեմ առ դեմ հանդիպումների արդյունավետությունը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել:
Կարծում եմ՝ հատկապես քննարկման թեմա կդառնան Փաշինյանի դիտարկումները նախորդ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ. ՀՀ վարչապետը չի մեկնաբանել, թե իր կարծիքով որոնք են նախորդ պայմանավորվածությունները: Ամենայն հավանականությամբ, խոսքը հենց երկու տարի առաջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, բայց այդ հարցում հստակեցումների կարիք կա»,- ասել է Դուբնովը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը