Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ ստորագրեցին/տեսանյութ/
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ բազմակողմանի է: Մենք շատ կարեւոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել է նա: «Մենք երկուսս էլ շատ ուրախ ենք ստորագրելու այս փաստաթուղթը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա խոստացել է «շատ արագ» սկսել ԱՄՆ-ի եւԿԺԴՀ-ի հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը: Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը «կտպավորվեն այն արդյունքներից, որոնց նրանց կհաջողվի հասնել»: «ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի հարաբերությունները միանգամայն կտարբերվեն մինչ այժմ եղածից»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
