Հաշտությունը կնքվեց
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 15-ին հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ կնքված հաշտության համաձայնության մասին որոշումը: Հաշտության համաձայնությունը ստորագրվել էր մարտի 3-ին: Ըստ համաձայնագրի դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին կփոխհատուցի 2 մլն դրամի, ինչից հետո Հակոբյանները որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել իր պաշտպանյալին: Նշենք, որ դերասանի գույքը եւ դրամական միջոցները կալանքի տակ են վերցվել հենց տուժող կողմի պահանջով։ Մասնավորապես, Հակոբյանները պահանջում են, որ Վարդան Պետրոսյանը փոխատուցի տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը եւ փաստաբան Ռուբեն Բալոյան ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարը, որը, ըստ ներկայացված քաղհայցի, կազմում է 3 մլն 400 հազար:
