«Ժառանգություն». ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է հրապարակեն արխիվները

«Ժառանգություն». ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է հրապարակեն նորանկախ Հայաստանի պատմության քաղաքական հետապնդումներին վերաբերող բոլոր արխիվները «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է նորանշանակ մի շարք նախարարների գործելաոճը՝ ուղղված նախորդ իշխանությունների կողմից իրենց ոլորտում իրականացված ապօրինությունների ու յուրացումների բացահայտմանը եւ հանրությանը ներկայացնելուն:

Սակայն նույնը առայժմ չի կարելի ասել Ոստիկանության եւ հատկապես Ազգային անվտանգության ծառայության մասին: Վերջերս Ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ տնտեսական հանցագործություններին վերաբերող հնչեղ բացահայտումները եւ  դրանց ուղղությամբ հետաքննությունները հիմք են տալիս մտածելու, որ այս կառույցները կենտրոնացել են բացառապես տնտեսական ոլորտի վրա: Ավելին՝ սեփական կառույցների կողմից նախկինում կատարված աղաղակող ապօրինություններին վերաբերող, մասնավորապես՝ նախկին իշխող վարչախմբերի քաղաքական հակառակորդներին՝ ընդդիմությանը ապօրինի հետապնդումների ենթարկելու հանրահայտ եւ ոչ այնքան հայտնի փաստերի, իրենց համակարգերում ընդգրկված աշխատակազմերին հօգուտ այն ժամանակվա իշխանությունների ընտրակեղծարարության մասնակիցը դարձնելու, ընտրական հանձնաժողովների անկաշառ անդամներին վախեցնելու, հավաքագրելու վերաբերյալ փաստերի  ուղղությամբ բացահայտումներ եւ քննություն կարծես թե չեն պատրաստվում իրականացնել:
Այն որ թե՛ ԱԱԾ-ն եւ թե՛ Ոստիկանությունը ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների մեջ, փորձել են գործակալներ ներդնել ընդդիմադիր կուսակցություններում, դրանց ղեկավար կազմերում, կամ հավաքագրել ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմերի ներկայացուիչներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը եւ շատ այլ ընդդիմադիր ուժեր տեղյակ են սեփական օրինակով: Դրա դրսեւորումներից էր, օրինակ, «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին սպառնալիքներով հավաքագրելու տխրահռչակ եւ ձախողված փորձը, որը ավարտվեց այն իրականացրած ԱԱԾ աշխատակցի՝ Վլադիմիր Հակոբյանի տեղափոխմամբ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի պաշտոնին, ինչը վառ վկայությունն էր այն բանի, թե որտեղից են իջեցվել այդ եւ նմանօրինակ ապօրինի այլ պատվերները:
Կոչ ենք անում Կառավարությանը եւ ՀՀ վարչապետին դրսեւորել քաղաքական կամք եւ իր անմիջական ենթակայության տակ գործող ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը հանձնարարել լիարժեքորեն եւ ոչ թե հատվածաբար եւ ընտրովի կատարել իրենց ուղիղ պարտականությունները եւ լիազորությունները՝ երկրում օրինականության հաստատման եւ կատարված հանցագործությունների եւ ապօրինությունների վերաբերյալ իրենց ունեցած փաստերի հիման վրա քրեական գործեր հարուցելու եւ/կամ ներքին հետաքննություններ սկսելու ձեւով: Որպես դրա առաջին քայլ՝ կոչ ենք անում հրապարակել քաղաքական հետապնդումներին վերաբերող իրենց պահոցներում առկա բոլոր փաստերը: Խորհրդային տարիներին ԿԳԲ-ի եւ/կամ օտարերկրյա այլ հատուկ ծառայության հետ համագործակցած այսօրվա պետական պաշտոնյաների լյուստրացիայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ Ժառանգությունը հանդես է եկել դեռ 2011թ.-ին: Մենք, այնուամենայնիվ, գիտակցում ենք, որ այս օրենսդրական նախաձեռնության վերարծարծման եւ ընդունման համար հնարավոր է ստիպված լինենք սպասել ժողովրդի կողմից լեգիտիմ, օրինական խորհրդարանի ձեւավորմանը: Սակայն ԱԱԾ-ի եւ Ոստիկանության համապատասխան արխիվների հրապարակումը եւ դրանց հետքերով հետաքննություններ սկսելը ընդամենը գործող իշխանության քաղաքական կամքի հարց է:
Մենք նաեւ գտնում ենք, որ ո՛չ ազգային շահերը հետապնդող ԱԱԾ-ի եւ ոստիկանության եւ ո՛չ էլ առաջիկայում ազատ եւ հավասար մրցակցային պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ոչ միայն պատժված չեն, այլեւ շարունակում են այդ կառույցներում պաշտոններ զբաղեցնել երեկվա ընտրակեղծարարներն ու քաղաքական հետապնդումներ իրականացրածները՝ վերից վար: Շարունակելով մնալ Ժողովրդական հեղափոխության արդյունքում ձեւավորված ժամանակավոր կառավարության աջակիցը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հետեւողական է լինելու կարեւորագույն քաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում եւ մշտապես հորդորելու է իշխանություններին դրանց լուծման ուղղությամբ աներկբա եւ վճռական քայլեր ձեռնարկել:   «Ժառանգություն» կուսակցություն 11 հունիսի 2018թ.

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am