«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ». Աղվան Հովսեփյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ եւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին եւ հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության եւ արդարադատության ապահովման։ «Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել: Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել ։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն.դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով եւ հմտություններ։ Ամեն մի դրական քայլին սիրով եւ բարեսրտությամբ կհետեւեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել. «Ուզում եմ , որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնեն քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը »: ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից,օրենսդիր իշխանությունից, սակայն կարեւորել է նաեւ ներքին անկախությունը։ «Ձեր ինքնուրույնության դրսեւորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել՝ գործեք օրենքով»` դիմելով ՔԿ ծառայողներին ասել է ՔԿ նախագահը եւ կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։ «Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ եւ չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել՝ հասարակական գործունեությունն ու ակտիվությունը՝ քաղաքականությունից»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։ Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո։ Աշխատել է նախ Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, ապա 1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում, նախ՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական: 1986 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչեւ 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։ 2013 թվականին լրացել է պաշտոնավարման ժամկետը եւ նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Ա.Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական եւ հասարակական ակտիվ գործունեությամբ։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am