Ով է Սևանի դատարանի մոտ կրակոց արձակած տղամարդը
Հայտնել էինք, որ հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։
Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ոստիկանները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ Գուրգեն Հակոբյանին հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով նրա հարազատների շրջանում։
