Հոգիս հանգստացավ, երբ կանգնեցի Հունուտ լեռան գլխին ու ամեն ինչ իմ աչքերով տեսա.Ստեփան Սաֆարյան

Այսօր մի քանի ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այցելեցին Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը, որոնք են՝ "Հունուտ/Գունուտ լքված գյուղը վերադարձնելը”, “Հունուտ սարը գրավելը”, “գերակա ռազմավարական դիրքեր գրավելը”, “11000 հեկտար օկուպացիայից ազատագրելը”, “50 կմ թիկունքային ճանապարհ կառուցելը”, “Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերահսկղության տակ վերցնելը”: Կարճ ասեմ՝ Հունուտ սարի գլխին մեր դիրքերն ու դիրքապահներն են, ինչպես եղել են նախկինում, Հունուտ/Գունուտ լքված գյուղը մեր դիրքի տակ է, ինչպես անբնակ նախկինում, այնպես էլ այժմ, ինչպես և այն ավազի պարկերը, որոնք կցանկանային վերածել կրակակետերի, բայց… ախր շատ ապուշն են… ուղիղ մեր դիրքապահների բռունցքի տակ… Գյուղը վերաբնակեցնելու հավանականությունը սարսափելի բարդ կլինի ու անիմաստ, իսկ նրա գլխավերևում դրված կրակակետերի գոյությունը մեր բարի կամքից է կախված.. հուսով ու վստահ եմ, այն բարի չի լինի: Արենի գյուղը կամ Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին կրակակետի տակ վերցնելը հեքիաթ է. ինչ դիրքեր ադրբեջանցիները նախկինում ունեցել են, այն էլ ունեն: Իրականում, ինչպես նշեցի, փորձեր կան մեր գերիշխող դիրքի տակակողքերի ցածրադիր բլուրներում հիմնավորվելու, բայց, լիքը պրոբլեմ կա, որոնք չեն կարողանա լուծել: 50 կմ ճանապարհ կառուցելու մասին խոսք չի կարող լինել, դա հեքիաթ է ու հավանաբար փող պետք է դուրս գրեն Նախիջևանի բանակում, 11.000 հեկտարը Երևանի կեսն է, կներեք, զառանցանք է: Իսկ այցի վերջում հակառակը, այցելեցինք հայկական առաջ տարված դիրքերը այլ ուղղությամբ՝ հսկայական ու շարունակվող ինժեներատեխնիկական աշխատանքներով: Իսկ թե ինչ են ուզում անել նրանք այդ՝ ափի մեջ գտնվող անիմաստ, հիմնավորումներից զուրկ “առաջխաղացումներով” ու սանձազերծած քարոզչությամբ, դա բավական ուշագրավ է. ինչ-որ բան, այնուամենայնիվ կատարվում է այնտեղ, ու այս ամենի մասին շատ շուտով երեք՝ անգլերեն, հայերեն ու ռուսերեն լեզուներով կընթերցեք իմ հաշվետվությունը՝ “Նախիջևանն ափի մեջ ու նապաստակը դաշտում. ինչի՞ մասին է լռում Ալիևի իշխանությունը” զեկույց-հետազոտության մեջ: Դրանից հետո վախենամ Ադրբեջանում սուգ սկսվի, Նախիջևանում՝ խուճապ: Հոգիս հանգստացավ, երբ կանգնեցի Հունուտ լեռան գլխին ու ամեն ինչ իմ աչքերով տեսա. Շնորհակալություն ՊՆ-ին ու կազմակերպիչներին: Նկարներում՝ (1 և 2) ես՝ Սև նետով նայում եմ ուղիղ ադրբեջանական նոր կրակակետին ու գյուղին, (3) Հունուտ գյուղը Հունուտ սարից ու մեր դիրքից, (4)Ադրբեջանցիները հենց գյուղատեղիից նայում են իրենց իսկ ասած՝ "ազատագրած " Հունուտ սարին, որտեղ մենք ենք. ինքներդ համոզվեք, թե ով է գերիշխող ու պատկերացրեք՝ այնտեղ մարդ կարող է լինել, եթե մենք չցանկանանք... (5) Հունուտի դուխով դիրքապահը, ով կուզի թույլ կտա, չի ուզի՝ թույլ չի տա ծիտը թռչի, (6) Նախիջևանին խեղճացնող ևս մեկ՝ նոր դիրք տանող ճանապարհը: Սա ընդամենը մի փոքր մասն է: Coming Soon. Ձեզ համար՝ Լեյտենանտ Ստեփան Սաֆարյան
Фото Styopa Safaryan.
Фото Styopa Safaryan.
Фото Styopa Safaryan.
Фото Styopa Safaryan.
 

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am