Պիպոյի պատասխանը գեներալ Մանվելին

Արթուր Ասատրյան հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակվել. «Ի պատասխան Կարեն Գրիգորյանի առաջարկին, ուզում եմ նրան ևս մեկ անգամ հստակ հիշեցնել, որ իմ տված հարցազրույցի ժամանակ ես ինքս հրավիրեցի Մանվել Գրիգորյանին դեբատների, որից առ այսօր արձագանք չեմ ստացել: Առաջարկելուց հետո անգամ չփորձեցի բարձրաձայնել վախից ելնելով հրաժարվելու փաստը: Կարեն Գրիգորյանի հետ երկխոսության իմաստ չէի գտնում, այլապես անձամբ իրեն կհրավիրեի: Եվ զարմանքիս աստիճանն աննկարագրելի էր, երբ հայրը խուսափելով պատասխանել իրեն իսկ վերաբերվող մեղմ ասած հարցերին, այստեղ ևս խիղճն ու արժանապատվությունը կորցրած՝ փորձում է սեփական զավակին հրել «առաջնագիծ»՝պատասխան տալ իր իսկ գործած սխալների և ոճրագործությունների համար: Պարոն Մանվել Գրիգորյան, միթե դուք դրան էլ եք ընդունակ: Հակառակ դեպքում կարելի է եզրակացնել, որ կատարված բոլոր իրագործությունների մասին ձեր որդին նույնպես տեղեկացված է եղել, արդեն իսկ լինելով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնին: Հիմա անդրադառնում եմ ձեզ պարոն Կարեն Գրիգորյան: Ինչ վերաբերվում է ապօրինի շինություններին, դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ես ապօրինի շինություններ չունեմ, իսկ եթե ըստ ձեզ դրանք կան, ապա քաղաքապետարանի թույտվությունը հաստատ ստացել եմ: Ուստի ինքներդ ձեզ մի հակասեք: Եվ հետո, փորձեք շրջել 60 հազարանոց էջմիածնեցիների մեջ՝ կարծիք հարցնելով իմ իսկ սեփական անձի նկատմամբ փոքրից մինչև ծերունի: Չեմ կասկածում, թե կգտնվի մեկը, որը ունենա ատելության և վախի զգացում, որը չէի ասի Գրիգորյանների համար: Ուստի էջմիածնեցիների բարձրացրած բողոքներն ու պահանջները մի դարձրեք իմ անձնական հարցը: Իսկ ինչ վերաբերվում է առաջարկված դեբատների վախին՝ ուղղակի ծիծաղելի և անբացատրելի է մնում՝ ինչու՞... Դուք ինքներդ անգամ չկարողացաք պատասխանել այդ «ինչու»-ին»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am