Ծափահարություններ «Նուբարաշեն» բանտում. մարդիկ ազատվում են

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից Սովորաբար լռության մեջ գտնվող «Նուբարաշեն» բանտում վերջերս հաճախ ծափերի ձայներ եմ լսում: Առաջին անգամ զբոսախցում էի, երբ ուրախության բարձր ճիչեր լսվեցին, հետո՝ բարձր ու երկար ծափահարություններ: Բանտի կլոր կառուցվածքից ելնելով`դժվար է հասկանալ՝ որ կողմից, որ հարկից են գալիս ձայները: Հարցրեցի տանիքում շրջող աշխատակցին, ասաց՝ 3-րդ հարկից մարդ ազատվեց: Օրեր անց նույնը կատարվեց արդեն 4-րդ հարկում, որտեղ մարզախցում մարզվում էինք: Քանի որ դռան վրայի «волчок»-ը (փոքրիկ դռնակը) բաց էր, տեսանք ազատվողին. մոտ 30 տարեկան էր՝ ժպիտը երեսին ու սպորտային պայուսակը ձեռքին, հսկիչի ուղեկցությամբ գնում էր դեպի ելքը… դեպի Լույս Աշխարհ: Խցակիցների ծափահարությունները դեռ լսվում էին, չնայած, որ նրանց վրա ծանր երկաթյա դուռը փակված էր: Ազատության մասին լուրեր, ծափահարություններ ու ոգևորության ձայներ արդեն քանի անգամ լսում եմ նաև հեռուստացույցով` քաղաքական դատավարությունների ժամանակ: Տեսա, որ խափանման միջոցները փոխողներից, դատարանի դահլիճից մարդ ազատող դատավորներից մեկը Արտուշ Գաբրիելյանն է: Հենց նա էր, ով անցած տարի բավարարեց իմ դիմումը և բանտի վարչակազմին պարտավորեցրեց վերացնել հարազատներիս հետ տեսակցությունների անօրեն սահմանափակումը: Նա իմ 22 տարվա պայքարում՝ հանուն արդարության, հիշողությանս մեջ մնացել է որպես Մարդ-դատավոր: Ասեմ, որ մինչև հիմա շարունակում եմ շնորհավորանքներ ստանալ իրավաբան դառնալուս առթիվ: Բանտի աշխատողները, որոնք տարբեր հերթափոխներով են աշխատում, մոտենում են, շնորհավորում: Հարազատներս էլ ասում են, որ շնորհավորում են անգամ անծանոթ մարդիկ: Այս ամենը շատ-շատ է ոգևորում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարի կամեցողներին: Ինձ այցելեցին «Civilnet» ինտերնետային կայքից` հարցազրույցի նպատակով: Հաճելի զրուցակիցներ էին թե՛ լրագրողը, թե՛ օպերատորը, ի դեպ, երկուսի անունն էլ Գևորգ էր: Ինձ թվում էր, որ պարզապես մի տեղ հավաքվել և զրուցում ենք, այդ պատճառով էլ խոսքիս ընթացքում բոլորին էլ նայում էի, բայց օպերատորը զգուշացրեց, որ միայն լրագրողին նայեմ նկարահանման ժամանակ: Խոսեցինք բանտում պայքարելու, ուսման ու աշխատելու պայմանների, մոտիվացիա ունենալու, գործերի վերանայման անհրաժեշտության, դատական սխալների հավանականության մասին: Շնորհակալ եմ «Civilnet»-ին, նաև ՔԿ վարչությանը և կլոր բանտի վարչակազմին նման հնարավորություն տալու համար: Ծանոթացա նաև ՔԿ վարչությունից հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանի հետ: Կարճ զրուցեցինք, բայց զգացողությունն այնպիսին էր, թե, ասես, ազատության մեջ ծանոթանում եմ գրեթե հասակակցիս հետ: Հետո վերադարձա խուց: Մինչև ուշ երեկո տպավորությունների տակ էի: Ինձ տեղափոխել են կլոր բանտի 4-րդ հարկ, որտեղ լուսամուտը՝ համեմատած նախկին մահապատժականների 5-րդ հարկի խցերի, շատ ավելի մեծ է, հետևաբար՝ խուցն էլ լուսավոր, հատակը փայտից է (վերևում՝ ասֆալտից է): Այս հարկում անընդհատ ձայներ կան, տարբեր բացականչություններ, անընդհատ ոտնաձայներ: Նրանից է, որ այս հարկում ցմահների խցերը քիչ են, փոխարենը՝ կալանավորվածների խցերն են շատ: Երեկոյան 4-րդ հարկի հսկիչը շրջում էր, մոտեցավ նաև իմ խցին. Ցմահների հանգիստ 5-րդ հարկը չի, ստեղ շարժն ուրիշ ա… Դե´, իրոք շարժը նկատվում է առավոտից, երբ կալանավորներին դատարաններ են տանում, մինչև ուշ երեկո, երբ արդեն դատարաններից բերում են: Աշխատանքային օրերին 3 ժամով շարունակում եմ այցելել համակարգչային սենյակ՝ 5-րդ հարկ, որտեղ աշխատում եմ, հետո վերադառնում խուց: Սկսել եմ թարմացնել անգլերենի իմացությունը: Զրուցարան ունեմ, բարձր-բարձր ինքս ինձ հարցեր եմ տալիս, հետո պատասխանում, նայում եմ նաև՝ CNN, որ անգլերեն խոսք լսեմ: Կարդում եմ նաև թանկ մարդուց նվեր ստացած անգլերեն գիրք, մեկ ուրիշ թանկ մարդուց նվեր ստացած՝ իրավաբանական տերմինների հայ-անգլերեն բառարան: Նաև կարդում եմ մասնագիտական գրքեր, գրառումներ եմ անում և անհամբեր հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխություններին՝ հույսով, որ հերթը կհասնի նաև բազմաչարչար ցմահ ազատազրկման հարցին: Համոզված եմ, որ այս հարցի վերաբերյալ, պետք է լինի միայն և միայն օրենքի վրա հիմնված մոտեցում՝ պայմանական վաղաժամկետ ազատում, գործերի ու պատժաչափերի վերանայում, օրենսդրական փոփոխություններ և այլն: Արդեն նկատելի է, որ դատավորները կամաց-կամաց դուրս են գալիս նախկին նախագահների անօրեն ճնշումների տակից, սակայն պետք են գործուն մեխանիզմներ, որ չշարունակվի ազդեցիկ զանգերով առաջնորդվելով կամ շահադիտական նպատակներով որոշումների կայացումը, այլ միայն և միայն իրավունքի գերակայություն լինի: Համաձայն եմ բոլոր այն մասնագետների հետ, ովքեր դատական համակարգի փոփոխության արմատը տեսնում են հենց Վճռաբեկ դատարանից: Ես սա իմ մաշկի վրա եմ զգացել տարիներ շարունակ, երբ հերթական անգամ այդ դատական ատյանից ստանում էի շաբլոնային մերժման որոշումները: Hetq.am  

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am