Սպառազինությունների մրցավազքը Ադրբեջանին ոչինչ չի տա
Սպառազինությունների մրցավազքը Ադրբեջանին ոչինչ չի տա։ Այս մասին մարտի 15-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ադրբեջանի Միլի մեջլիսի այսօրվա նիստում վարչապետ Արթուր Ռասիզադեն, խոսելով իրենց կարծիքով բանակաշինությունից, սակայն իրականում սպառազինությունների մրցավազքից, ասել է, որ ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման համար անհրաժեշտ է շարունակել զինումը, իսկ կարգավորումը ձգձգում է հայկական կողմը։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ այդ Ադրբեջանն է հրաժարվել հետ քաշել դիպուկահարներին եւ չի ընդունում Ղարաբաղի շուրջ բանակցությունների 3 սկզբունքներից 2-ը՝ ինքնորոշման իրավունքը եւ խաղաղ կարգավորումը։ Եվ Ադրբեջանն է մշտապես ցանկանում խաղի մեջ մտցնել Թուրքիային՝ փոխելով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը։ Մենք կողմ ենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորմանը։ Տարածաշրջանում ապակայունացման գործոնը առաջին հերթին Ադրբեջանն է»,- ասել է Շարմազանովը։
