Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի Քանաքեռավանի ոլորաններում բախվել են Nissan Tiidа մակնիշի 34 ZF 790 համարանիշի և Volkswagen Jetta մակնիշի 34 QM 029 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության «Աղետների բժշկության կենտրոնի» ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայր կժամաներ Եղվարդի շտապօգնության բժիշկների խումբը, վիրավորներից մեկին տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, որից հետո արդեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկներին վթարի մեջ հայտնվածները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։ Բախման հետևանքով ճանապարհը գրեթե երկկողմանի փակվել է, Volkswagen-ի առջևի անվահեծանն էլ կոտրվել է։ Դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշներին TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար․ Ալիև Ադրբեջանական լրատվամիջոցները ցնծում են Ի՞նչ էլ անեն, ի՞նչպես էլ արգելեն, միևնույն է Քրիստոսի Սուրբ Եկեղեցին հաղթելու է Հայաստանը զավթված է Ադրբեջանի կողմից Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության հանդեպ՝ ստանալու է իր արդարադատ վճիռը. Տեր Ասողիկ Քաղաքագետը գնահատել է Մերկելի՝ Գերմանիայի նախագահ դառնալու հնարավորությունները «Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք». Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանին Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է. Ռուբեն Մելիքյան Աշխարհում զինված հակամարտությունների թիվը քառապատկվել է. ԿԽՄԿ Աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մատուցվեց պատարագ Բանակցային հիմնական վեճը ՌԴ ուժերի կողմից ամբողջ Դոնբասի նկատմամբ վերահսկողության հասնելու մեջ է Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգնաձորում բախվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր Ամերիկյան ինքնաթիռները շարունակում են ռազմական բեռներ տեղափոխել Մերձավոր Արևելք Թող իրավապահներն արձանագրեն, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն» Թրամփը դիտարկում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները Վեհափառի նկատմամբ քրգործ է հարուցվել, արգելվել է նրա ելքը Հայաստանից Պետական շահը սպասարկող իշխանությունը կասեր՝ ինչո՞ւ ես «Խաղաղության պայմանագրում» դրույթ մտցրել միջազգային հայցերի հետքաշման մասին... 44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան Եկեղեցին պաշտպանելու առաքելությունը իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ Ամստերդամ Փաշինյանը վախից է անում ամեն ինչ, ինքը ահավոր վախկոտ մարդ ա․ Հարցում (video) Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, քաղաքացիները ստիպված են մաքսատուրք վճարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am