Փաշինյանի վտանգավոր օպերացիան Արցախում՝ «դուրս արի փողոց» սպառնալիքով

Արցախում չորս օր ընթացող բողոքի ակցիաներին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը և հնարավորություն տալ իշխանություններին իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Այս պահին ճիշտ կլինի, որ ցուցարարները գնդակը թողնեն Արցախի իշխանությունների դաշտում», ասաց նա, ընդգծելով, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում: Հիշեցնենք, դրա նախորդ օրը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր կոչ արել Փաշինյանին միջամտել՝ Ղարաբաղում ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար: Ահա, Փաշինյանն ասում է. «Իհարկե, ուժային կառույցների պահվածքը մտահոգություններ առաջացնող է, եթե չասենք դատապարտելի է»: Ապա, նա հավելում է, որ իրավիճակը պետք է կոնկրետ լուծումներ ստանա ու կոնկրետ հետևությունների բերի. «Ես ուշիուշով հետևում եմ Արցախի իրադարձություններին, մշտական կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և գոհունակությամբ եմ արձանագրում, որ նա մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց պահանջները և այդ պահանջների վերաբերյալ մտահոգությունների վերաբերյալ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Արցախի նախագահն ասել է, որ պատրաստվում է ի կատար ածել այդ պայմանավորվածությունները, իրականացնել լրիվ և ամբողջական քննություն և դրանից անել նաև կազմակերպչական հետևություններ»: Այնուհետև, Փաշինյանն ասում է՝ հիմա եկել է մի փուլ, որ ցուցարարները պետք է Արցախի նախագահին հնարավորություն տան, որ այդ պայմանավորվածություններն իրականացնի: «Ակնհայտ ու հասկանալի է, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն հանդարտ, ոչ նյարդային իրավիճակում: Իսկ շարունակական իրավիճակը, որի նպատակը հենց որոշակի կադրային և կազմակերպչական հետևություններ անելն է, ըստ էության ստացվում է, որ խոչընդոտում է այդ հետագա պրոցեսների զարգացմանը»: Փաշինյանի խոսքով՝ «Եթե պայմանավորվածությունները ի կատար չեն ածվեն, այդ դեպքում իմաստ կունենա շարունակել որևէ բողոքի գործողություն, որովհետև, ըստ էության, Արցախի իշխանությունը հայտարարում է, որ շատ տրամաբանական է համարում, որ տվյալ իրավիճակում պետք է հետևություններ արվեն և ցուցարարների և ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել համաձայնություն»: Ահա, Փաշինյանը կոչ արեց ցուցարարները դադարեցնել ցույցը և հնարավորություն տալ, որպեսզի Արցախի իշխանությունները իրականություն դարձնեն հենց ցուցարարների ներկայացուցչների և իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդ որում, նա մի քանի անգամ հասկացրեց, որ Արցախի նախագահն իր հետ խոսակցության ընթացքում նա արձանագրել է իր հավատարմությունը և հաստատակամությունն այդ պայմանավորվածությունների նկատմամբ, հետևաբար, անհրաժեշտ է այդ հնարավորությունը տալ Բակո Սահակյանին: «Ցույցը արվում է, որ հասնեն ինչ-որ կոնկրետ արդյունքների: Հիմա կա պայմանավորվածություն, որ այդ արդյունքները կլինեն, առաջիկայում ամբողջական հետաքննություն կլինի և կլինեն նաև որոշակի կազմակերպչական հետևություններ: Ըստ էության, ցույցը իր նպատակին հասել է, և կարծում եմ, որ հիմա այսպես ասած գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է: Հիմա ճիշտ կլինի, որ մեր հարգելի ցուցարարները գնդակը թողնեն Արցախի իշխանությունների դաշտում և եթե այդ իրավիճակը չհանգուցալուծվի այն պայմանավորվածությունների շրջանակներում, որ ձեռք է բերվել ցուցարարների և Արցախի իշխանությունների միջև, այդ պարագայում ցուցարարները նորից կարող են գնդակը հետ բերել իրենց դաշտ», նշեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ «համաձայնությունը կայացել է՝ երկարատև, մանրամասն, հանդարտ, եղբայրական քննարկումների արդյունքում և հիմա կարծում եմ, որ պարզապես անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ այդ պայմանավորվածությունները համաձայնության մթնոլորտում ի կատար ածվեն և մենք այստեղ նույնպես ցույց տանք մեր ժողովրդի հարցերը սիրո և համերաշխության մթնոլորտում լուծելու պատրաստակամությունը: Մանավանդ, որ կարծում եմ, մենք բոլորս ընդունում ենք քաղաքացիների՝ կոնկրետ իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու և այդ վերաբերմունքը կոնկրետ քաղաքական փոփոխության ձևով տեսնելու իրավունքը»: Վերջում էլ, Փաշինյանը ողջունեց Արցախի ժողովրդին՝ ասելով. «Սիրում եմ բոլորիդ, իմ սիրելի ղարաբաղցիներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ»: Իհարկե, բողոքի ցույցը դադարեցնելու կոչը Փաշինյանի կողմից միանգամայն տրամաբանական ու գովելի է թվում: Բայց նրա ելույթում բավական վտանգավոր շերտեր կան: Նախ՝ նա մի քանի անգամ հասկացնել է տալիս, որ բացառապես ինքը կարող է ազդել Արցախում բողոքի ձայն բարձրացրած հասարակության վրա՝ նրանց ուղղորդելով: Բացի այդ, նա ցույց է տալիս, թե Բակո Սահակյանն ինքնուրույն չի կարող իրավիճակը հարթել, և միայն այն բանից հետո, երբ ինքը խառնվեց գործին՝ նոր իրավիճակը հարթվեց Արցախում: Բացի այդ, Փաշինյանն իր ելույթում ակնհայտորեն Արցախի իրավապահներին է նսեմացնում՝ այն աստիճան, որ սրանից հետո նրանք ինչ-ինչ բացահայտումներ էլ անեն՝ նրանց ոչ ոք չի հավատալու: Նշանակում է, ցանկացած պահի իրավիճակը կրկին կարող է լարվել: Հետաքրքրական էր, որ Փաշինյանն արձանագրեց, որ ցուցարարները պետք է գնդակը թողնեն իշխանությունների դաշտում: Այսինքն, ցանկանում է ասել, դուք հասել եք ձեր նպատակին, հիմա սպասեք՝ հենց իշխանություններն իրենց խելոք չպահեն՝ նորից՝ «դուրս արի փողոց»: Այսպիսով, ուշագրավ օպերացիա իրականացրեց Արցախում: Այսուհետև, ցանկացած կարևոր հարցում որոշում կայացնելիս Արցախի իշխանությունները պետք է հաշվի նստեն Փաշինյանի գործոնի հետ, մի բան, որի նպատակն էլ հենց ուներ Փաշինյանն ու նրան սատարողներն ու անվերապահ փառաբանողները: Ինչ խոսք, Արցախն ամրացնելու հարցում բավական «յուրահատուկ» մոտեցում է: Թամար Բագրատունի

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am