Փաշինյանն Արցախի հարցում «հեծանիվ» չի հորինում

Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհ է իր հայաստանցի գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին բանակցություններից: Համատեղ կարճատև ասուլիսին Լավրովը նշեց, որ այսուհետ ևս Ռուսաստանը շարունակելու է զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Նա հավելեց, որ այդ հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Զոհրաբ Մնացականյանը նույնպես գոհունակություն հայտնեց առաջին հանդիպումից: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շեշտում էին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Ե՛վ Լավրովը, և՛ Մնացականյանը հիշատակեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեք շաբաթ առաջ Սոչիում կայացած առաջին հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարը ասաց նաև, որ նոր հանդիպում կլինի մոտ ապագայում՝ առանց հստակեցնելու, թե երբ և որտեղ է այն կայանալու: Նրանք, իհարկե, խոսել են նաև ղարաբաղյան խնդրից: Լավրովը շեշտեց, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում անփոփոխ է և համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը, որի համանախագահն է Ռուսաստանը: Հայ լրագրողներից մեկն էլ Ռուսաստանի արտգործնախարարին հարցրեց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին: Լավրովն այս հարցին կարճ պատասխան տվեց․ - «Որոշ փուլերում, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին այդ գործընթացին, հետո հայ և ադրբեջանական կողմերի պայմանավորվածության համաձայն բանակցությունների ձևաչափը փոխվել էր: Եթե կողմերը՝ Երևանն ու Բաքուն, որոշեն, որ Ղարաբաղը վերադառնում է որպես բանակցային կողմ, Ռուսաստանը կսատարի այդ որոշմանը, ինչպես և Մինսկի խմբի մյուս համանախագահները»: Իսկ Զոհրաբ Մնացականյանը ԼՂ խնդրի վերաբերյալ շեշտեց հետևյալը՝ «Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում ԼՂ-ի կարգավիճակը և ժողովրդի անվտանգությունը»: Ապա հավելեց. «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ներդրումը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում։ Պատրաստ ենք շարունակելու համատեղ ջանքերը` ուղղված բանակցային գործընթացի առաջմղման համար պայմաններ ստեղծելուն: Ներկա փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացում ներգրավման և դրա շարունակականության ապահովման ուղղությամբ: Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում ԼՂ կարգավիճակը և ժողովրդի անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այդ խնդիրների լուծմանը: Երեկ ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորմանը` ըստ էության, փաստելով, որ չի կարող Արցախի անունից բանակցություններ վարել, ինչպես արել են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: «Ռոբերտ Քոչարյանը, որը ԼՂՀ ընտրված նախագահ էր, Սերժ Սարգսյանը, որը մասնակցել էր արցախյան պատերազմի կազմակերպչական հարցերին, կարող էին բանակցություններին ներկայացնել նաև Արցախի կողմը։ Նույն բանը ես չեմ կարող անել. ես ինքս ինձ չեմ կարող վերագրել Արցախի անունից բանակցելու ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք»: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում նշել էր, որ Արցախը պետք է վերադառնա Ադրբեջանի հետ բանակցային սեղան, քանի որ Հայաստանը չի կարող բանակցել ԼՂ իշխանությունների փոխարեն։ Ընդ որում, Բաքուն երեկ անմիջապես քննադատեց Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Փաշինյանի դիրքորոշումը: «Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ-կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Վերջինս պնդել է, թե Հայաստանի միջազգային իրավական պատասխանատվությունը՝ որպես հակամարտության կողմ, հիմնավորվում է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությամբ և այդ տարածքների շարունակական օկուպացիայով»: «Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը արդեն իսկ մեծ զիջում է արել՝ 25 տարի բանակցություններ վարելով մեր տարածքները օկուպացրած երկրի հետ», - նաև հավելել է Հաջիևը: Հայտնի է, որ շուտով Երևան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ի դեպ, կան տեղեկություններ, որ նրանք միայն Երևան են ժամանելու, Բաքու չեն մեկնելու: Իսկ սա նշանակում է, որ համանախագահները, փորձելու են հասկանալ, թե ինչ պահվածք է դրսևորում Փաշինյանը ղարաբաղյան հարցում: Հայկական կողմն իրականում միշտ էլ բարձրացել է՝ վերջնական կարգավորման դեպքում կարևոր է լինելու Լեռնային Ղարաբաղի վճռորոշ ձայնը: Այս առումով, Փաշինյանը «հեծանիվ» չի հնարում: Այդ ե՞րբ չեն Հայաստանի իշխանություններն ասել, որ առանց Ղարաբաղի իշխանությունների՝ Արցախի ճակատագիրը ոչ ոք չի կարող և իրավունք չունի լուծել: Այնպես որ, դեռ հարց է, Նիկոլ Փաշինյանի իշխանության ղեկին հայտնվելն ինչպես կանդրադառնա նախ՝ Երևանի՝ որպես բանակցողի, արդյունավետության վրա՝ մինչև որ բանը հասնի Արցախի մասնակցությանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am