Հեղափոխական պաթոսն ընդդեմ ռուսական ցինիզմի

Ադրբեջանի մամուլի խորհուրդը ու ևս 25 լրատվամիջոցներ բողոքի նամակ են հղել Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչության պետ Մարիա Զախարովային, պնդելով, որ հունիսի 1-ին կայացած վարչության պետի տեղակալի ճեպազրույցի պաշտոնական հաղորդագրությունում վերջինիս պատասխանը խեղաթյուրված է: Նամակում շարադրված է նախապատմությունը: Հունիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Արտյոմ Կոժինի ճեպազրույցում ադրբեջանական «Թրենդ» գործակալության թղթակիցը հարց էր տվել՝ ճշտելու Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ: Նշենք, որ «Թրենդ»-ի թղթակիցը բանակցություններին մասնակցելու հարցում Ղարաբաղի իշխանությունների փոխարեն օգտագործել էր «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմ» արտահայտությունը: «Թրենդը» փոխանցել էր, որ Արտյոմ Կոժինը ասել էր, թե ընդհանրապես բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ուղենշած գծերի մեջ, հավանաբար կառուցողական չեն: Ադրբեջանական գործակալությունները նաև հրապարակել էին տեսանյութը: Այդ ճեպազրույցից հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը ոչ կառուցողական է համարում բանակցություններում Ղարաբաղի ընդգրկման Փաշինյանի առաջարկը: Սակայն ըստ «Թրենդ»-ի՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում մեկ բառ է փոխվել, ըստ այդմ՝ Արտյոմ Կոժինն ասել, թե «Ձեր բարձրագոչ հայտարարությունները չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի նշած ուղեգծում»: Պաշտոնական հաղորդագրությունից հետո հայկական լրատվամիջոցներն էլ գրել էին, թե Ռուսաստանի արտգործնախարարության ճեպազրույցում ադրբեջանցի լրագրողին հանդիմանել են: Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից Մարիա Զախարովային ուղղված նամակում նշված է, որ մեկ բառի փոփոխությունը խեղաթյուրել է Արտյոմ Կոժինի պատասխանի իմաստը ու ստացվում է, որ նրա խոսքերը վերաբերում են լրագրողի հարցին, այլ ոչ թե Հայաստանի վարչապետի հայտարարությանը: «Մենք ծանրակշիռ հիմքեր ունենք ենթադրելու, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության խնդրի հրատապությունը և այդ հարցին Ռուսաստանի զգայուն վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի հետ դիվանագիտական սկանդալի հավանականությունը, Ռուսաստանի արտգործնախարարությանը ստիպել է կոպիտ կեղծիք կատարել: Այդպիսով Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը ոչ միայն խեղաթյուրել է ռուսաստանցի դիվանագետի՝ բանակցային գործընթացի իսկական էությանը համապատասխանող պրոֆեսիոնալ պատասխանը, այլ փորձել է պատասխանատվությունը ամբողջովին դնել լրագրողի վրա, ով կոռեկտ և տեղին հարց է տվել», - Զախարովային ուղղված երկար նամակում գրել է ադրբեջանական մամուլի համայնքը, վերջում նշելով, որ այդ միջադեպը պատիվ չի բերում Ռուսաստանի արտգործնախարարությանը և այդ կեղծիքը պետք է ուղղվի ու վերականգնվի ճշմարտությունը: Ավելի վաղ «Թրենդ»-ը գրել էր, որ հիշյալ ճեպազրույցի մասին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում կատարված կեղծիքը ռուսական ու հայկական մամուլի համար ճանապարհ է բացել անվանարկելու իրենց, նպատակ հետապնդելով զրպարտելու ադրբեջանական լրատվական գործակալությանը: «Թրենդ»-ը օգնության կոչով դիմել էր ադրբեջանական մամուլի համայնքին, մասնավորապես Մամուլի խորհրդին, հորդորելով պաշտպանել իրենց անհիմն հարձակումներից ու շահարկումներից: Օրեր առաջ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էր այս միջադեպին անդրադառնում՝ պնդելով, որ հայկական կողմի խնդրանքով է ռուս պաշտոնյայի հայտարարությունը խմբագրվել և ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեքստային տարբերակում փոփոխություն արվել, ինչի արդյունքում, ստացվում է, որ ռուս պաշտոնյան հեգնում է ադրբեջանցի լրագրողին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին է քննադատում: «Այն ամենը, ինչ պետք է իմանալ այսօրվա սկանդալը ծածկադմբոց անելու անհաջող ու փնթի փորձի մասին։ Ակնհայտ է, որ հայկական կողմի խնդրանքով հետին թվով սրբագրվել է նաև ՌԴ ԱԳՆ կայքում այսօրվա ասուլիսի Արցախյան հիմնախնդրին վերաբերվող հատվածը։ Տեսագրության և արձանագրության միջև առկա կարևոր տարբերությունը վկայում է հայ-ռուսական հարաբերություններում նոր իշխանությունների օրոք ծագած լրջագույն խնդիրների մասին, որոնց կոծկելու փորձերը միայն վատթարացնում են իրավիճակը։ Արտաքին քաղաքականության հիմնախնդիրները հեղափոխական պաթոսով լուծել հնարավոր չէ», գրել էր Աշոտյանը։ Եթե իսկապես հայկական կողմի խնդրանքով է ՌԴ ԱԳՆ խմբագրումներ կատարել, ապա պաշտոնական Երևանն իհարկե, մտորելու պատճառ ունի: Որովհետև, ստացվում է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուղղակի ոչ դիվանագիտական պահվածք է դրսևորել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման առիթով, ինչն էլ, վստահաբար կոնկրետ, վերաբերմունք կարելի է համարել՝ Մոսկվայի կողմից Հայաստանի հեղափոխական իշխանությանը: Ավելին՝ կարելի է ասել, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի մեկ նախադասությամբ ներկայացվել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման նկատմամբ, ինչը խիստ մտահոգիչ է: Թամար Բագրատունի

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am