Կաթողիկոսի հրաժարական պահանջող աբեղայի բարոյական կերպարը

Արդեն մի քանի օր է, որ հետևում եմ համացանցում Հայ Եկեղեցու առաջնորդի` Գարեգին Երկրորդ կաթողիկոսի դեմ տարածվող նյութերին, հոդվածներին, հայհոյանքներին, որին անխնա միացել են իմացող-չիմացող շատ մարդիկ: Հատկապես ցավում եմ ապրում, որ նրանց մեջ են երիտասարդներ, որոնք կարծես թե կապ ունեն հոգևորականների հետ: Բայց դա չէ իմ մտահոգությունը: Տեսա, թե ինչպես է այդ շարժման մեջ ինքնադրսևորվում սրբի կերպարանքով Կորյուն աբեղա Առաքելյանը` իր ամբարտավան ու խիստ արտահայտություններով, որոնք չեմ կարծում, որ կարող են դուրս գալ գոնե այդ եկեղեցու հացը տարիներով կերած մաքուր բերանից: Համացանցում շատ փնտրեցի իր թվարկած մեղադրանքների փաստերը (որովհետև անընդհատ ասում էր ասածների փաստերը համացանցում են), բայց ոչինչ չգտա բացի բամբասանքների վրա հիմնված նմանատիպ մեղադրանքներից: Էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը ո՞նց արդարանա ու ապացուցի, որ կապ չունի Գարեգին երկրորդի հետ, մեռան հայտարարելով: Առիթ ունեցել եմ անուղղակիորեն առնչվելու իրեն իմ բարեկամների միջոցով մի դեպքի առիթով, որը բոլորիս հուզել էր: Աբեղայի կերպարը ինձ համար պարզվեց 2006 թվականի դեկտեմբերին Գրիբոյեդովի մոտ տեղի ունեցած մի ավտովթարի դեպքի առիթով, որի մասնակիցն ինքը Կորյուն աբեղան էր: Ըստ գյուղացիների վկայության, այդ օրը խնջույքից հետո իր Ջիպ Գրանդ Չեռոկի մակնիշի մեքենայով, գյուղի մուտքին, երևի Աստծու օգնությամբ, խուսափելով մի ավտովթարից (թեպետ իր պատճառով ճանապարհից դուրս մղված մեքենային այդպես էլ չօգնեց), քիչ անց ճակատ-ճակատ հարվածել է մեկ այլ մեքենայի: Դե սա կարող է պատահել մեզանից ամեն մեկի հետ: Բայց աբեղան, ակնհայտ մեղավոր լինելով, օգտվել է այն հանգամանքից, որ դիմացի մեքենայի վարորդը հարվածից ուշաթափված է եղել և այնուհետև կոմայի մեջ, ողջ մեղավորությունը բարդել է երիտասարդ վարորդի վրա: Սա էլ վերջը չի. ցավից մղկտացող ծնողներին, որ եղել են հողային աշխատանքներով իրենց օրվա հացը հայթայթող պարզ գյուղացիներ, տարբեր լծակներ գործադրելով, ընդհուպ մինչև տարբեր տեսակի սպառնալիքներ, ստիպել է, որ վաճառեն իրենց ունեցած մեկ հեկտար հողը և միակ մեքենան: Ի պատասխան խնդրանքի, որ ժամանակ տա, որ խղճա և թողնի մի քանի ամսից արդեն ցանած ցորենը հավաքեն և հատուցեն մեքենայի վերանորոգման արժեքը, Կորյուն աբեղան ոչ մի տեսակի հնարավորություն չի տվել հիվանդանոցում կոմայի մեջ պառկած տղայի ծնողներին և նրանց ստիպել է շտապ վաճառել ամեն ինչ և տալ շուրջ 10000 դոլարի իր հատուցումը, ներառյալ մեքենայի շարժիչի յուղի փոփոխման գումարը: Ինչպես հետո հետաքրքրվեցի, աբեղան անգամ խղճի խայթ չի զգացել, որ գոնե մեկ անգամ այցելի իր պատճառով հիվանդանոցում հայտնված տղային: Այսպիսի մարդը ինչպե՞ս է դատաստանից խոսում և նույն դատաստանով սպառնում կաթողիկոսին, ինչպե՞ս է խոսում դիմացինի հավատի և կյանքի որակի մասին: Ա՛յս է Կորյուն աբեղայի արդարությունն ու մարդասիրությունը: Սրա՛նք են իր հոգու արժեքները: Թեպետ ի՞նչ եմ զարմանում, մարդը երեկ խոսում էր 1999 թ. հոկտեմբեր 27-ի Ազգային ժողովում տեղի ունեցած աստվածային հրաշքից: Տեսնես ո՞ւր են նայում իրեն հետևողները, տեսնես ինքը ապաշխարության կարիք չունի:   Մովսես Պետրոսյանի նամակը

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am