Ճանաչված երգչուհին, օգտագործելով իր կապերը, փորձում է ոստիկանության միջոցով սեփական տանից վտարել անգիտակից վիճակում գտնվող 90-ամյա բնակչին

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին.. Գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։ Ա. Անտոնյանի ներկայացուցիչը 05․05․2018թ․ հայցադիմում է ներկայացրել Կոտայքի դատարան ընդդեմ նաև Ն. Եսայանի՝ խնդրելով շինծու գործարքի հիման վրա իր տունը վերադարձնել իրեն։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ և որոշում է կայացրել կիրառել հայցի ապահովում՝ այն է, Ն. Եսայանին արգելել հիշյալ տան հետ կապված գործարք կատարել։ Ն. Եսայանին որոշակի գործողություններ արգելելու նպատակով ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որտեղ Ն. Եսայանին արգելվել է տան հետ կապված որևէ գործարք կատարել, այնինչ կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ն. Եսայանը 03․05․2018թ․ դիմում է ներկայացրել Կոտայքի ոստիկանության բաժին, որտեղ խնդրել է ՀՀ Կառավարության 797-Ն որոշման համաձայն իրականացնել տան բնակիչների վտարում։ Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնել են Ա. Անտոնյանի ընտանիքի անդամներին, որ ներխուժման վերացումը տեղի կունենա 11․06․2018թ․-ին։ Քանի որ ոստիկանությունը առանց լիազորագրի չի կարող իրականացնել վտարում, Ն. Եսայանը ոստիկանությանն է տրամադրել լիազորագիր գործարք, որը, հիշեցնենք, դատարանի կողմից արգելված էր։ Ա. Անտոնյանի ներկայացուցչի կողմից բազմաթիվ դիմումներ և բողոքներ է ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև Ն. Եսայանին՝ հայտնելով, որ 1. Կոտայքի Դատարանի դատական ակտը պետք է կատարվի և Ոստիկանությունը իրավունք չունի արգելված գործարք լիազորագիր վերցնել Նունե Եսայանից, իսկ Նունե Եսայանը իրավունք չունի լիազորագիր գործարք տալ։ 2. Կոտայքի ոստիկանության աշխատատակիցները լիազորված չեն կատարել որևէ գործողություն, քանի որ առկա է քաղաքացիաիրավական վեճ դատական կարգով։ Եթե ոստիկանությունը շարունակի իրականացնել վտարումը, ապա ոստիկանությունը կանցնի իր լիազորությունները պատճառելով ծանր հետևանքներ։ 3. Արմիկ Անտոնյանի նկատմամբ որևէ գործողություն կատարելու դեպքում Արմիկ Անտոնյանին կարող է առաջացնել մահ, քանի որ Արմիկ Անտոնյանը անգիտակից է, մի շաբաթ է ոչինչ չի կերել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 4. ԴԱՀԿ-ի որոշումը պարտադիր է նաև ոստիկանության համար այն առումով, որ ԴԱՀԿ որոշմամբ արգելանք է դրվել Նունե Եսայանի կողմից որևէ գործարք լիազորագիր կատարել իսկ ոստիկանությունը ստացվում է մասնակից է դառնում անօրինականությանը։ 5. Ոստիկանությունը անտեսում է այն փաստը, որ տանը բնակվում են նաև այլ քաղաքացիներ ում չի ծանուցել և չի տրամադրել ողջամիտ ժամկետ, խախտելով ՀՀ Կառավարության 797-Ն որոշման 5-րդ կետը։ 6. Անօրինական է ոստիկանության կողմից ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում գտնվող անձին շտապ օգնության մեքենայով տնից հեռացնելու մտադրությունը, որը անձին առևանգելու հատկանիշներ կարող է պարունակել։ 7. Ոստիկանությանը տրամադրված լիազորագիրը առոչինչ է, քանի որ չի կատարվել նոտարական կարգով։ 8. Առկա է բժշկի եզրակացություններ, որոնց համաձայն Արմիկ Անտոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է և տեղափոխումը կարող է կյանքին վտանգ պառնալ։ Այնինչ, Ն. Եսայանը և ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները անտեսում են վերոգրյալը և հաստատակամ ցանկանում են ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով հասնել իրենց նպատակին, այն է՝ Ա. Անտոնյանին և վերջինիս ընտանիքի անդամներին վտարել արդեն իրենց կառուցած և գրեթե 50 տարի բնակվեցված տանը։ Փաստերը վերլուծելով՝ կարելի է եզրակացնել, որ Ն. Եսայանը այսպիսի քայլերը կատարում է իր կապերը օգտագործելու միջոցով, որը վերջինս ունի։ Այն դեպքում, երբ ոստիկանությունը իրականացնի ներխուժումը վերացնելու գործողությունը տան նկատմամբ, ապա հնարավոր է պատճառահետևանքային կապով դա հիմք հանդիսանա Ա. Անտոնյանի մահվան, որի դեպքում ամբողջ մեղավորությունը կլինի ոստիկանության աշխատակիցների վրա։ Ավելին, կոնկրետ փաստերի հիման վրա Կոտայքի բաժնի կողմից 11․06․2018թ․ներխուժումը վերացնելու գործողության դեպքում ոստիկանությունը կանցնի իր լիազորությունները՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։ Փաստաբան Դավիթ Ասատրյանն է SHAMSHYAN.com-ը պատրստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսաետը խնդրի վերաբերյալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am