Մեսսին Արգենտինայի ամբողջ թիմին հատուկ ընթրիքի է հրավիրել
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսին հատուկ ընթրիքի է հրավիրել ազգային ընտրանու ամբողջ կազմին: Նախօերին Մեսսին քաղաքի ռեստորաններից մեկում ընթրիքի է հրավիրել ամբողջ թիմին և մարզչական կազմին` այդ կերպ դրական տրամադրելով Մունդիալի մեկնարկից առաջ: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը ԱԱ-ում հայտնվել է D խմբում և կմրցի Իսլանդիայի, Խորվաթիայի և Նիգերիայի հետ:
